Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արվեստն իր բոլոր դրսևորումներով իմ տարերքն է եղել մանկության տարիներից. Տաթև Գրիգորյան

ԼԱՅՖ

Citylife.am-ն այս անգամ շատ հաճելի  և հետաքրքիր հարցազրույց ունեցավ դերասանուհի Տաթև Գրիգորյանի հետ:

Citylife.am- Տա‘թև, սերը դեպի թատերական աշխարհ եկել է դեռ մանկության տարիներից: Ինչպե՞ս եղավ արձագանքը ընտանիքի անդամների կողմից, երբ որոշեցիք, որ պետք էընդունվեք թատերական ինստիտուտ:

Տաթև– Արվեստն իր բոլոր դրսևորումներով իմ տարերքն է եղել մանկության տարիներից, բայց երբեք չեմ երազել դերասանուհի դառնալու մասին: Բավականին ուշ եմ հասկացել, որ դերասանական արվեստը  միակ մասնագիտությունն է, որտեղ ես ինձ կգտնեմ: Որոշումս, բնականաբար, ընտանիքիս զարմացրեց, սակայն հարգեցին իմ ցանկությունը, որի համար շնորհակալ եմ: Citylife.am- Կամերային երաժշտական թատրոնի դերասանուհիներից եք: Ներկա պահինինչպիսի՞ զբաղվածություն ունեք թատրոնում:

Տաթև – Երևանի կամերային երաժշտական պետական թատրոնում աշխատել եմ հինգ տարի, բայց այս պահին այնտեղ չեմ աշխատում:  Իմ հիմնադրած «Նուրի» թատերախմբով պարբերաբար հանդես ենք  գալիս Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Դպրոցականի  ֆիլհարմոնիա» նախագծում և  նույն թատերախմբով պատրաստվում ենք ներկայացնել նոր նախագիծ` ‹‹Երգում են դերասանները››, որտեղ ընդգրկված են պրոֆեսիոնալ երաժիշտներ և մեր թատերախմբի դերասանները: Չեմ ուզում ավելի մանրամասնել: Վերջին շրջանում համագործակցում եմ նաև Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի հետ:Citylife.am- Թատրոնում ձեր կերտած բոլոր կերպարներից կնշեք այն մեկը, որն առավելյուրահատուկ էր ձեզ համար:

Տաթև – Իմ  բոլոր կերպարները՝ սկսած Ժան Պոլ Սարտրի  ‹‹Դռնփակ››  պիեսի Էսթելից, իմ կենսագրության հրաշալի իրողություններն են, բայց ես ուզում եմ առանձնացնել Գեյշան:  Սեյ Սենագոնի ‹‹Նամակներ բարձի տակ›› ստեղծագործության հիման վրա Սամսոն Մովսեսյանը բեմադրել է ‹‹Գեյշա›› ներկայացումը, որտեղ ես մեծ սիրով մարմնավորել եմ Գեյշայի կերպարը: Նագիկո Սեյ Սենագոնի փիլիսոփայությունը բոլոր ժամանակների և բոլոր ժողովուրդների կանանց հագեբանական կերտվածքի մասին է:  Ես շնորհակալ եմ Սամսոն Մովսեսյանին, ում հետ աշխատում եմ արդեն 9 տարի:
‹‹ՊԱԼԱՏՈՒՄ ՎԱՌՈՒՄ ԵՆ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԼԱՄՊԵՐԸ…ՆՐԱՆՑ ԼՈՒՅՍԸ ՍԱԿԱՅՆ ՉԻ ՋԵՐՄԱՑՆՈՒՄ ՄԱՐԴՈՒ ՀՈԳԻՆ….ՍԱ Է ՏԽՐԵՑՆՈՒՄ›› Սեյ ՍենագոնCitylife.am-  Տաթև, բավականին լավ ձայնային տվյալներ ունեք: Հնարավո՞ր է արդյոք միօր ձեզ տեսնենք բեմում արդեն՝ որպես երգչուհի:

Տաթև – Ես արդեն մենահամերգ եմ ունեցել Հայաստանի պետական ֆիլհարմենիայի ‹‹Առնո Բաբաջանյանի››  անվան համերգասրահում՝ հրաշալի երաժիշտներ Արսեն Ներսիսյանի, Վարդան Գաբոյանի, Արթուր Մոլիտվինի և Նարեկ Կեչումյանի հետ: Նույն խմբով ելունթ ենք ունեցել նաև ‹‹Ուլիխանյան›› ակումբում, բայց որպես երգչուհի հայտ ներկայացնելու միտում չունեմ: Ես դերասանուհի եմ և սիրում եմ երգել:

Citylife.am-  Վերջերս նկարահանվեցիք «Քավարան» հեռուստանովելում: Ինչպե՞ս եքվերաբերվում նման ձևաչափով սերիալներին, քանի որ այն կարծես թե շատ տարածվածչէ մեր երկրում:

Տաթև– Գիտեք, երբ սցենարը լավն է, ռեժիսորը ճիշտ դերասաններ է ընտրել, ստեղծագործական խումբը պրոֆեսիոնալ է, ձևաչափը արդեն կարևոր չէ ինձ համար։ «Քավարանը» այդ դեպքն է։ Կարծում եմ՝ չեմ չափազանցնում։Citylife.am- Մի փոքր կպատմեք ձեր կերպարի մասին:  Ինչպե՞ս և ու՞մ կողմից ստացաքառաջարկը:  

Տաթև– Իմ կերպարը մելոման է, խաղաղության «աղավնի», բարի ու ներողամիտ: Իմ կարծիքով խիստ դրական կերպարում դժվար է ներկայանալ, դժվար է ակտիվանալ: Թե որքանո՞վ է ստացվել, հեռուստադիդողը կորոշի։ Ես սիրեցի Էլիզին: Առաջարկը ստացել եմ Տաթև Կետիկյանից, ով ինձ նրկայացրեց ռեժիսոր Հարութ Շատյանին: Շատյանի հետ քննարկեցինք իմ կերպարը,  և մենք ընդհանուր հայտարարի եկանք:Citylife.am-  Ինչպե՞ս էին ընթանում նկարահանումները: Գիտեմ, որ բավականին բարդպայմաններում եք աշխատել, արդյոք դժվար չէ՞ր:

Տաթև– Նկարահանումներն, իսկապես, դժվար էին, դա հեռուսադիտողն էլ կհասկանա։ Բայց հաճելի հոգնածություն եմ հիմա զգում։ Կարծում եմ` բոլորս ենք այս հոգեվիճակում։

Citylife.am- Շնորհակալություն անչափ հետաքրքիր հարցազրույցի համար: Մաղթում եմ նորանոր հաջողություններ և ամենայն բարիք:

Երուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹԹրամփը Սի Ծինփինին նվիրել է սպիտակագլուխ արծվի արձան 19 հայ ծանրորդներ հանդես կգան Մ20 և Մ23 ԵԱ-ում Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Մոսկվան դեռ որոշում չի կայացել G20-ի գագաթնաժողովին Պուտինի և Թրամփի հանդիպման մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ Մեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԻրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էԷրդողանը խոսել է Սև ծովում անվտանգ նավարկության անհրաժեշտության մասին Փաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանՂազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում ԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյումՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Վտանգ․ ի՞նչ է կատարվում Հայաստանի դեղերի շուկայումՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ Սավգուլյան