Կամո Արեյանը բացատրել է Երևանի քաղաքապետի բացակայությունն ԱԺ-ում բյուջեի քննարկումներից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը բացատրել է, թե ինչու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը չի ներկայացել Ազգային ժողովում ՀՀ 2016թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկումներին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Կամո Արեյանը նշեց, որ Ազգային ժողովի խորհրդի որոշմամբ հստակ գրված է, որ հրավիրվում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը:
«Քաղաքապետը չունի որևէ պատճառ խորհրդարան չներկայանալու, իսկ նրա նախորդ բացակայությունները եղել են հարգելի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Արեյանը:
Արեյանը չհամաձայնեց դիտարկման հետ, թե Տարոն Մարգարյանը ոլորտից տեղյակ չէ, դրա համար չի ներկայանում խորհրդարան: Նա վստահեցրեց, որ Տարոն Մարգարյանը ավելի տեղեկացված է, քան ինքը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



