Մերկելը չի բացառում մի շարք հարցերի շուրջ տարաձայնությունները G20 գագաթնաժողովի ընթացքում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ակնկալում է, որ G20 գագաթնաժողովում երկրների առաջնորդները համաձայնության կհասնեն՝ միջազգային ահաբեկչության դեմ պայքարի հարցով, բայց չի բացառում տարաձայնություններ այլ հարցերի շուրջ, փոխանցում է Reuters-ը։
«Ես չեմ կարծում, թե վերջում մենք միասնական դիրքորոշում կունենանք բոլոր հարցերի շուրջ, բայց դա կլինի ողջամիտ ու ազնիվ զրույց ՝ միջազգային դիվանագիտության բոլոր հարցերի շուրջ», ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։
Մերկելը նշել է, որ ԱՄՆ-ն՝ Դոնալդ Թրամփի նախագահության օրոք որոշ հարցերի շուրջ բախվել է այլ խնդիրների։ «Մենք գիտենք ամերիկյան կառավարության մոտեցումների մասին ու ես չեմ կարծում, թե այդ դիրքորոշումները կփոխվեն Համբուրգ երկօրյա այցելության արդյունքում»։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



