Միլանի նախկին գլխավոր մարզիչը Դոնարումային. Եթե Ռեալը ավելին առաջարկի, ապա ինչո՞ւ մերժել այդ առաջարկը
ՍՊՈՐՏ«Միլանի» նախկին գլխավոր մարզիչ Սինիշա Միխայլովիչը, ով այժմ գլխավորում է «Տորինոն», խոսել է «ռոսոներիների» դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
«Չգիտեմ, թե ինչ պայմաններ է առաջարկել «Միլանը» Դոնարումային, սակայն կարող եմ վստահորեն շեշտել, որ Ջանլուիջին գերհզոր է: Սակայն նա պետք է հասկանա, որ դեռ երեխա է և պետք է առաջընթաց գրանցի, որպեսզի դառնա իրական չեմպիոն:
Այդ գործով զբաղվելն ավելի հեշտ է դառնում այնտեղ, որտեղ դու մեծացել ես և որտեղ քեզ սիրում են, սակայն բանակցությունները բավականին երկար տևեցին:
Եթե «Ռեալը» կամ «Բարսելոնան» Դոնարումային երկու-երեք անգամ ավելի վճարեն, ինչո՞ւ պետք է հրաժարվես այդպիսի առաջարկից»,- Միխայլովիչի խոսքն է մեբջերում «Gazzetta dello Sport»-ը:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



