Կրիշտիանու Ռոնալդուն հաղորդել է Պերեսին, որ չի պատրաստվում լքել «Ռեալը»
ՍՊՈՐՏՀարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մտադիր չէ լքել Մադրիդի «Ռեալը»,- գրում է «A Bola»-ն՝ հղում անելով «El Confidencial»-ին:
Պորտուգալիայի ազգային հավաքականի 32-ամյա ավագը Կոնֆեդերացիաների 2017թ. գավաթի խաղարկության կիսաեզրափակչի՝ Չիլիի հետ խաղից հետո զրուցել է «արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ:
Ռոնալդուն վստահեցրել է Պերեսին, որ չի պատրաստվում լքել «սերուցքայինների» ճամբարը:
«Թիմակիցներիս հետ ճաշի ժամանակ նշել եմ, որ ինձ դուր չի գալիս հարկերից խուսափելու թեման: Երբեք չեմ ասել, որ ցանկանում եմ լքել «Ռեալը»,- ասել է Ռոնալդուն Պերեսին:
Հաղորդվում է, որ ֆուտբոլիստն ու նախագահը կհանդիպեն հուլիսի վերջին:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



