Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ապրիր յուրաքանչյուր օր այնպես, ինչպես վերջինը, և կգա մի օր, որ դու չես սխալվի. Ռոզա Ֆիլբերգ

ԼԱՅՖ

Երգչուհի Ռոզա Ֆիլբերգը հանրությանն է ներկայացրել իր նոր՝ «Primavera» տեսահոլովակը։ Երգի ընտրության, տեսահոլովակի նկարահանման ընթացքի և առաջիկա ծրագրերի մասին Citylife.am-ը զրուցեց երգչուհու հետ հենց տեսահոլովակի նկարահանման հրապարակից։

Citylife.am- Ռոզա’, նախ ցանկանում ենք շնորհավորել Ձեզ՝ նոր տեսահոլովակիկապակցությամբ։ Կպատմեք, թե ինչպե՞ս ստեղծվեց երգը և տեսահոլովակը։

 Ռոզա– Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ շնորհավորանքի համար։
Սկսեմ երևի թե երգից, թե ինչպես այն ստեղծվեց։ Երգի երաժշտության հեղինակը Նիկ Էգիբյանն է, խոսքերի հեղինակը՝ Գոհար Հախնազարյանը։ Եվ կարող եմ ասել, որ մեր միասնական ստեղծագործական համագործակցության արդյունքում իսկապես ստացվեց մի գեղեցիկ երգ։ Երգը կոչվում է “PRIMAVERA”, որը թարգմանաբար նշանակում է գարուն, և քանի որ այժմ ցրտաշունչ ձմեռ է մեզ մոտ, և  մարդիկ ջերմության կարիք են զգում, ես ցանկացա այս երգով մարդկանց հոգիները պարուրել ջերմությամբ և սիրով։ Երգը պարային է, թեթև, հաճելի, ուրախ և իհարկե այն սիրո մասին է։ Տեսահոլովակին անդրադառնալով՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ողջ նկարահանող անձնակազմին՝ Սուրեն Թադևոսյանի գլխավորությամբ։
Տեսահոլովակի նկարահանումը ընթանում էր այնպիսի վայրերում, որտեղ բավականին ցուրտ էր, և չկար ջեռուցում և կար տեսահոլովակի մեջ մի մաս, որի ժամանակ հատուկ սարքի միջոցով սառը քամի էին փչում։ Այդ ամենը փոքր-ինչ բարդ էր, բայց միևնույն ժամանակ հետաքրքիր։ Ես այդ ամենը հաղթահարեցի, քանի որ այն ջերմ ու բարի մթնոլորտը, որը ստեղծել էր ողջ ստեղծագործական անձնակազմը ինձ մոռացնել էին տալիս այդ պայմանները։ Տեսահոլովակի մյուս մանրամասների մասին կարող եք իմանալ՝ դիտելով այն, քանի որ կարծում եմ, որ ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան հարյուր անգամ լսել։

Citylife.am- Հանրությանը հայտնի դարձաք Ձեր եղբոր՝ Մհերի հետ զուգերգից հետո։ Եղբորհայտնիությունը օգնու՞մ, թե՞…

Ռոզա– Կարող եմ ասել, այո՛, այն ինձ որոշ չափով օգնել է։ Միևնույն ժամանակ ասեմ, որ հենց ի սկզբանե էլ չի եղել մտահաղացում այդ ասպարեզում իմ առաջ մղել ի հաշիվ Մհերի։ Առաջին հերթին մեզ մոտ միտք առաջացավ ստեղծել զուգերգ, և մեր համատեղ աշխատանքի արդյունքում ստեղծվեց «Հարազատ հոգի» երգը։ Այն իսկապես մեծ հաջողություն ունեցավ և սիրվեց հանդիսատեսի կողմից։ Ինձ համար գլխավորն այն է, որ ունկնդիրները, իսկապես, զգում են այն անկեղծությունն ու զգացմունքայնությունը, որը դու արտահայտում ես երգի միջոցով: Այդ ամենը արդեն իսկ փաստում է քո աշխատանքի հաջողության մասին։ «Հարազատ հոգի» երգից հետո իմ հետագա երաժշտական գործունեության մեջ Մհերն ինձ օգնում է որպես եղբայր, քանի որ մենք ընտանիք ենք, և բնական է վերջինիս աջակցությունը ինձ։ Ես ”Mger Armenia” փրոդաքշենի կազմում եմ ընդգրկված, և այդ օգնություն չէ, այլ աշխատանք։ Մենք առանձնացնում ենք ընտանեկան հարաբերությունները գործնականից, քանի որ դրանք տարբեր բաներ են։          

Citylife.am-«Հարազատ հոգի» երգից հետո հանրությանը ներկայացրեցիք եք Ձեր առաջինտեսահոլովակը՝ «Мой отец»-ը։Ի՞նչով էր պայմանավորված երգի ընտրությունը, և ինչ դերխաղաց այն Ձեր հետագա երաժշտական կարիերայում։

Ռոզա– Ընդհանրապես միշտ երազել եմ հայրիկիս հետ ինչ-որ երգ կատարել։ Նա ինձ համար հանդիսանում է հիանալի երաժիշտ, դուդուկահար և կլառնետահար։ Եվ երբ պահն էր հասունացել նոր երգի, ես Մհերին տեղեկացրի, որ ցանկանում եմ, որ այդ երգի մեջ հայրիկը նույնպես մասնակցություն ունենա։ Եվ միանգամից միտք առաջացավ ստեղծել երգ նվիրված հայրերին։ Երգի բառերի հարցում մեզ օգնեց Աննա Հովները, և երբ երգն ամբողջովին պատրաստ էր, ես հասկացա, որ դա հենց այն է, ինչն ինձ հարկավոր էր։ Երգն իր բնույթով շատ խորն է, զգացմունքային ու անկեղծ, որտեղ արտահայտված է դստեր անսահման սերը հոր հանդեպ։ Երգը մեծ հաջողություն ունեցավ, որի մասին փաստում են հանդիսատեսի բազում արձագանքները. հիշեցի մի դեպք, երբ միջոցառումներից մեկի ժամանակ, երբ կատարում էի «Мой отец» երգը, ավարտից անմիջապես հետո ինձ մոտեցան մի քանի կանայք և շնորհակալություն հայտնեցին ինձ այդ երգի համար՝ նշելով,որ վաղուց հոր մասին այդպիսի լավ երգ չէին լսել։  Հանդիսատեսի այդպիսի արձագանքներից ես էլ ավելի եմ ինձ պարտավորված զգում անել նրանց համար ավելին։
Citylife.am–Տարիները գլորվում են, և ներկայիս յուրաքանչյուր վայրկյանը դառնում էանցյալ։ Բոլորս էլ ունեցել ենք մանկություն և մանկական հուշեր, որոնք մերհիշողության մեջ են։ Այժմ եթե մի պահ վերադառնաք մանկություն, ի՞նչ հուշ կարող եքմեզ պատմել։     

Ռոզա– Իմ մանկությունն անցել է շատ ուրախ՝ լի հետաքրքիր պահերով ու հիշողություններով։ Մանկության ամենավառ հուշերից մեկը, որ այժմ մտաբերեցի դարձյալ կապված է երաժշտության հետ։ Երբ ես տասներկու տարեկան էի «Россия» պետական կենտրոնական համերգասրահում տեղի էր ունենալու Թամարա Գվերդցետելիի մենահամերգը, որին մասնակցություն էին ունենալու հայրս և երկու եղբայրներս՝ Գոռն ու Մհերը։ Ես շատ խնդրեցի, որ նրանք ինձ նույնպես տանեն իրեց հետ, քանի որ շատ էի ցանկանում առերես հանդիպել երգչուհուն, գնալ ետնաբեմ և տեսնել, թե այնտեղ ինչ է կատարվում։ Ես ամբողջ համերգի ընթացքում նստած էի համերգասրահում, որտեղից դիտում էի երգչուհու ելույթը:
Համերգի ավարտից անմիջապես հետո, երբ ինձ տարան ետնաբեմ, ես սրտի մեծ թրթիռով սպասում էի, թե երբ է երգչուհին գալու ետնաբեմ։ Եվ հենց ես առերես հանդիպեցի նրան, երջանկության ու ադրենալինի մի հիանալի զգացումներ էին ինձ մոտ: Այդ իսկ վայրկյանից ես հասկացա, որ ես նույնպես ցանկանում եմ երգել ու զբաղվել երաժշտությամբ:
Ինձ մոտ վառ տպավորված հիշողություններից մեկն էլ այն է, երբ Մոսկվայի «Олимпийский» մարզահամերգային համալիրում տեղի էր ունենալու Բեյոնսեի առաջին մենահամերգը, որին ես և Մհերը նույնպես գնացինք։ Հույզերի մի աննկարագրելի զգացումներ էին ինձ մոտ լինել նման համաշխարհային աստղի մենահամերգին։

Citylife.am– Կարելի է ասել, որ ամբողջ ընտանիքով կապված եք երգի ու երաժշտությանհետ, բայց միևնույն ժամանակ ամենքդ ունեք ձեր պատկերացումը երաժշտությանմասին։ Ի՞նչ դեր ունի երգը Ձեր կյանքում, և ո՞ր ոճն է ավելի հոգեհարազատ։ 

Ռոզա– Ես ծնվել եմ երաժիշտների ընտանիքում, և մանկուց լսել եմ տարբեր ոճի երաժշտություն։ Հայրս նվագում էր ժողովրդական երաժշտություն, և ես տանը միշտ լսում էի թե՛ հայկական և թե՛ արտասահմանյան երաժշտություն։ Արտասահմանյան կատարողներից Ուիթնի Հյուսթոնը,Մրայա Քերին և այլք ինձ համար եղել են ուսուցիչներ։ Երգն ինձ համար ամեն ինչ է, այն իմ կյանքի իմաստն է։ Ինձ դուր է գալիս ցանկացած ոճի երաժշտություն, այդ իսկ պատճառով չեմ կարող առանձնացնել որևէ մեկը։ Այն ոճը, որով ես եմ ստեղծագործում, սահմանափակված չէ որոշակի կաղապարի մեջ, եթե ասեմ, որ այդ Ռոզա Ֆիլբերգի ոճն է հնչեղ կլսվի։ Առայժմ ես փորձում եմ ինձ տարբեր ուղղվածություններում, և կարծում եմ, որ կարևորն այն է, որ այն, ինչ ես անում եմ, բխում է իմ սրտից։     

Citylife.am-Ռոզա՛, կառանձնացնե՞ք մի մասնագիտություն, որով կցանկանայիք զբաղվելերգելուն զուգահեռ։

Ռոզա– Ինքս լինելով շատ հետաքրքրասեր մարդ՝ կարող եմ նշել մի քանի մասնագիտություններ, որոնցով կցանկանայի զբաղբել։ Հիշում եմ, որ մանուկ հասակում երազում էի դառնալ քննիչ կամ փաստաբան. ինձ համար միշտ էլ հետաքրքիր է եղել գաղտնազերծել որևէ հանելուկ, կամ վերծանել որևէ խնդիր՝ պարզելով ճշմարտությունը։ Իսկ եթե խոսքը գնում է փաստաբանի մասնագիտության մասին, ասեմ, որ ինքս արդար մարդ եմ և կցանկանայի պաշտպանել մարդկանց։ Առհասարակ ունեմ բազում նախապատվություններ, և եթե զբաղվեի դրանցից որևէ մեկով, ապա միանշանակ այն կանեի շատ բարձր մակարդակի, քանի որ եթե մարդ նախաձեռնում է ինչ-որ մի բան, այն պետք է շատ լավ անի. ինձ այդպես են դաստիարակել դեռ մանկուց:

Citylife.am- Բնավորությամբ ինչպիսի՞ն եք դուք։ Կարո՞ղ եք առանձնացնել այն երեքհատկանիշները, որոնք պետք է ունենան Ձեզ շրջապատող մարդիկ։      

Ռոզա– Իմ բնավորության գծերի մասին չեմ սիրում ինքս խոսել։ Փորձելով առանձնացնել ինձ բնորոշ հատկանիշներ՝ կարող եմ նշել ազնվությունն ու անկեղծությունը։ Միաժամանակ կարող եմ ընդգծել այն բնավորության գիծը, որը տանել չեմ կարողանում մարդկանց մեջ. դա դավաճանությունն է։ Իսկ ինչ վերաբերվում է ինձ շրջապատող մարդկանց, այսինքն՝ իմ ընկերներին, ծանոթներին, ապա ինձ համար գլխավոր նախապայմաններից մեկը հասկացող լինելն է։ Ես ինքս բնավորությամբ այնպիսին եմ, որ փորձում եմ մտնել մարդկանց դրության մեջ, ըմբռնել վերջիններիս հոգեվիճակը, և հետևաբար ինձ համար շատ կարևոր է, որ նրանք էլ փորձեն հասկանալ ինձ. չէ՞ որ յուրաքանչյուր մարդու բնավորության մեջ կան որոշակի բարդ գծեր, որոնք ուղղակի պետք է հասկանալ և միևնույն ժամանակ փորձել օգնել նրանց դուրս գալ ծանր հոգեվիճակից։ Ինձ շրջապատող մարդկանց բնավորության հատկանիշներից կառանձնացնեմ ազնվությունը, անկեղծությունը՝ առաջին հերթին իրենք իրենց հանդեպ, և իհարկե հավատարմությունը, որը ինձ համար գլխավոր նախապայմաններից մեկն է ընկերության մեջ։

Citylife.am–Կա՞ ինչ–որ մեկը, որից միշտ ինչ–որ բան ունեք սովորելու։       

Ռոզա– Հայրս…բայց միևնույն ժամանակ ասեմ, որ ամենակարևոր բաները ես սովորում եմ կյանքից։

Citylife.am–Խնդրում եմ շարունակել հետևյալ միտքը. երջանկությունն ինձ համար…

Ռոզա-…Երջանկությունն ինձ համար այն է, երբ քո սիրելի մարդիկ առողջ են, երջանիկ և միշտ ժպտում են։ Եվ, վերջապես ինձ համար երջանկությունն այն է,  երբ դու ինքդ քեզ հետ ներդաշնակ ես և ապրում ես ներդաշնակության մեջ քո իսկ մտքերի, ցանկությունների, ծրագրերի հետ միասին։

Citylife.am-Կյանքում կա՞ կարգախոս, որով առաջնորդվում եք։        

Ռոզա -Ապրիր յուրաքանչյուր օր այնպես, ինչպես վերջինը, և կգա մի օր, որ դու չես սխալվի։

Citylife.am- 2016-ը Ձեզ համար հաջող և բուռն ստեղծագործական տարի էր, իսկ ի՞նչ նործրագրեր ունեք, որոնք պետք է իրակացնեք  2017-ին։     

Ռոզա-2016 թվականը ինձ համար շատ կարևոր և միևնույն ժամանակ բուռն ստողծագործական տարի էր։ 2017 թվականից ակնկալիքներս էլ ավելի մեծ են, ես շարունակում եմ ստեղծագործել և, չցանկանալով փակագծերը բացել, կարող եմ միայն ասել, որ մոտակա ամիսների ընթացքում կլինեն նոր երգեր և շատ հետաքրքիր նախագծեր, որոնք պատրաստվում եմ ներկայացնել հանդիսատեսի դատին։

Citylife.am-Անչափ շնորհակալ եմ, Ռոզա՛, անկեղծ ու հաճելի հարցազրույցի համար։ Ձեզ մաղթում եմ նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ։

Ռոզա-Ես նույնպես շնորհակալ եմ Ձեզ, շատ հաճելի էր շփվել Ձեզ հետ։ Քանի որ տարին նոր է սկսվել, ցանկանում եմ բոլորին մաղթել առողջություն, հաջողություն, երջանկություն և թող Ձեր մտերիմները միշտ լինեն Ձեր կողքին։

Երուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹԹրամփը Սի Ծինփինին նվիրել է սպիտակագլուխ արծվի արձան 19 հայ ծանրորդներ հանդես կգան Մ20 և Մ23 ԵԱ-ում Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Մոսկվան դեռ որոշում չի կայացել G20-ի գագաթնաժողովին Պուտինի և Թրամփի հանդիպման մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ Մեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԻրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էԷրդողանը խոսել է Սև ծովում անվտանգ նավարկության անհրաժեշտության մասին Փաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանՂազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում ԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյումՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Վտանգ․ ի՞նչ է կատարվում Հայաստանի դեղերի շուկայումՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ Սավգուլյան