Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Պետք է հավատաս, որ ամեն ինչ ավելի լավ է լինելու. Վարդան Հովսեփյան

ԼԱՅՖ

Citylife.am-ի զրուցակիցն է սիրված և ճանաչված դերասան Վարդան Հովսեփյանը։ Միասին զրուցեցինքիր մասնագիտական ոլորտից և հասկացանք իր դիրքորոշումը հայկական սերյալների վերաբերյալ։

Citylife.am- Մանուկ հասակում մեր ցանկություններն ավելի շատ հեռանկարային ենլինում, և ի վերջո չենք դառնում այն մասնագետը, որի մասին երազում էինք։ Արդյո՞ք Ձերմանկության երազանքն է եղել դառնալ նա, ով հիմա եք:

Վարդան– Մանկության երազանք, որպես մասնագիտություն չեմ ունեցել։ Իմ կարծիքով ցանկացած դերասան, ով ընտրում է իր ճանապարհը և սկսում է քայլեր անել, որքան էլ շատ սիրի իր մասնագիտությունը չի կարող ասել ինքը կմնա՞ այս ասպարեզում, թե՞ ոչ։ Դերասաններ կան, որոնք կոտրվում են, դերասաններ կան, որոնք հիասթափվում են կամ բիզնեսով են զբաղվում։ Այսինքն՝ բավականին մեծ դժվարություններ կան, պետք է կարողանաս հաղթահարել:

Citylife.am- Յուրաքանչյուր ոք իր նպատակներին հասնելու համար անցնում է երկար ուձիգ ճանապարհ, իսկ ի՞նչ քայլերի եք պատրաստ Դուք` հանուն Ձեր երազանքների։

Վարդան– Եթե երազանքս վերաբերվում է ընտանիքիս, ապա ամեն ինչի։ Իմ երազանքները մի փոքր ուրիշ են։ Երազում եմ ընտանիքիս առողջություն, երեխաները անհոգ լինեն, թոռնիկներիս հետ նստեմ։ Այ սրանց համար ամեն ինչի պատրաստ եմ։ Citylife.am- Այսօր մեզ մոտ շատացել են սերիալներն ու նախագծերը, սակայն տվյալդերասաններից շատերը չունեն համապատասխան կրթություն: Արդյո՞ք Ձեզ համար դաընդունելի է:

Վարդան– Ե’վ ընդունելի է, և’ ոչ։ Ընդունելի է նրա համար, որովհետև նրանք պետք է շատ բարձր դիրքերից փորձեն։ Մենք արդեն դա սովորել ենք։ Երբ որ կրթություն չեն ունենում և հավասարը հավասարի է, այստեղ մասնագիտության արժեքը մի քիչ կորում է: Այս առումով համաձայն չեմ, փորձը ամեն դեպքում պետք է։ Այդպես լիներ աշխարհում բոլորը դերասան կլինեին։ Բայց դա բարդ ու դժվար մասնագիտություն է։ Պետք է ճանապարհ անցնես, պետք է սովորես, կարդաս, հետաքրքրվես ու ամենակարևորը շատ փորձ ունենաս։

Citylife.am- Եթե հնարավորություն ունենայիք ընտրելու կինոն, թե թատրոնը. ո՞րը կնտրեիքև ինչու՞:

Վարդան– Իրենք իրարից շատ տարբեր են, դերասանի համար երկուսն էլ լավ է։ Պարզ է, որ թատրոնը ուրիշ աշխարհ է, ուրիշ պատմություն, և բնականաբար, կենդանի արվեստ է։ Ավելի շատ ես շփվում հանդիսատեսի հետ։ Ես կենդանի շփումը շատ եմ սիրում։ Հիմա այդ անմիջական կապը միացել է իրար՝ կինոյի և թատրոնի։ Ամեն դեպքում երկուսն էլ լավ աշխարհներ են։Citylife.am- Եթե համեմատական սանդղակով նայենք արտասահմանյան և հայկականսերիալնրին, ի՞նչ տարբերություն կա երկուսի միջև և ի՞նչ մակարդակի վրա է գտնվումհայկական սերիալն այսօր։

Վարդան– Հայկական սերիալները չեմ կարող համեմատել դրսի հետ։ Հիմա սերիալներ կան, որոնք այնքան բյուջե ունեն, որ մենք այսօր շատ ժամանակ չենք կարող գերազանցել իրենց։ Այսօր փոքր բյուջեով աշխատում ենք, ինչը Հայաստանում այդքան էլ հեշտ չէ։ Օրինակ՝ Կայարան հեռուստասերիալի աշխատակազմը նկարահանում են կատարում առավոտյան իննից մինչև մյուս օրվա առավոտյան ութը. նման օրեր էլ են լինում։ Իսկ դրսում, ոչ ոք այդքան չի աշխատի։ Մենք աշխատում ենք այսքան և վարձատրվում քիչ, իսկ նրանք աշխատելով ավելի քիչ՝ վարձատրվում են շատ։ Ես ընդհանրապես քաղաքականությամբ չեմ զբաղվում ու դա ինձ չի էլ հետաքրքրում։ Ամեն դեպքում համեմատելը մի քիչ սխալ է, որովհետև մենք շատ լավ մասնագետներ ունենք, շատ լավ ռեժիսիորներ, դերասաններ։ Եթե լավ հնարավորություն ունենանք, միգուցե, իրենցից առաջ անցնենք։

Citylife.am- Ըստ Ձեզ, կյանքում ի՞նչ հատկանիշներ պետք է ունենա դերասանը կամարվեստագետը, որպեսզի իր հանդիսատեսին հետաքրքիր լինի։

Վարդան– Կյանքում դու պետք է հարգես քո հանդիսատեսին ու ամենակարևորը պետք է իրենցից չխուսափես։ Ամեն դեպքում կենցաղում կենդանի շփումից չպետք է խուսափել։ Անկախ քո խնդիրներից պետք է ժպտաս, ցույց տաս, որ ամեն ինչ լավ է, որովհետև հանդիսատեսը քեզ այդպես է ուզում տեսնել։

Citylife.am- Առաջիկայում ի՞նչ պլաններ ունեք։

Վարդան– Առաջիկայում գեղարվեստական ֆիլմ կա, որում պետք է նկարահանվեմ։

Citylife.am- Ի՞նչ կասեք այսօրվա սերնդի երիտասարդ դերասանների մասին։ Արդյո՞քնրանք ունեն հեռանկարներ։

Վարդան– Ես կցանկանամ, որ կապ լինի Եվրոպայի, Ամերիկայի, կամ ընդհանրապես օտար երկրների կինոարտադրողնորի հետ, որովհետև ինչքան շատ ես շփվում, այնքան շատ բան ես սովորում։ Ես կուզեի, որ այսօր մեր շնորհալի դերասանները միջազգային ասպարեզ դուրս գան, դրանով նրանք շատ ավելի ճանաչելի կդարձնեն մեզ։ Կուզեի, որ մեր ազգը ավելի շատ ճանաչվի այլ երկրներում, որովհետև մենք լավ ազգ ենք։

Citylife.am- Ձեր ամենասիրելի ֆիլմը։

Վարդան– Մենք ենք, մեր սարերը։

Citylife.am- Վերջին կարդացած գիրքը։

Վարդան– Նկարահանման ժամանակ կարդացած սցենարս։Citylife.am- Իր, որը միշտ Ձեզ հետ է։

Վարդան– Անձնագիրս։

Citylife.am- Կարգախոս, որով առաջնորդվում եք։

Վարդան– Պետք է հավատաս, որ ամեն ինչ ավելի լավ է լինելու։

Citylife.am- Շնորհակալ եմ ,Վարդա‘ն, անչափ հետաքրքիր հարցազրույցի համար։

Վարդան– Ես էլ եմ շնորհակալ, Հասմի՛կ ջան։

Երուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹԹրամփը Սի Ծինփինին նվիրել է սպիտակագլուխ արծվի արձան 19 հայ ծանրորդներ հանդես կգան Մ20 և Մ23 ԵԱ-ում Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Մոսկվան դեռ որոշում չի կայացել G20-ի գագաթնաժողովին Պուտինի և Թրամփի հանդիպման մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ Մեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԻրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էԷրդողանը խոսել է Սև ծովում անվտանգ նավարկության անհրաժեշտության մասին Փաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանՂազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում ԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյումՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Վտանգ․ ի՞նչ է կատարվում Հայաստանի դեղերի շուկայումՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ Սավգուլյան