Երևան, 18.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մոսադիկի ստվերը. «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս ԱՄՆ պետքարտուղար Թիլերսոնը ելույթ է ունեցել Ներկայացուցիչների պալատում 2018 թ. բյուջեի քննարկումների ժամանակ և նշել. «ԱՄՆ–ի քաղաքականությունն ուղղված է միջուկային ծրագրի շրջանակներում Իրանի հնարավորությունները զսպելուն», հետո հավելել. «ԱՄՆ–ն աջակցություն կհայտնի Իրանի ներսում գործող այն տարրերին, որոնք կբերեն խաղաղ իշխանափոխության»: Թեհրանի պատասխանը չի ուշացել:

ՄԱԿ–ում Իրանի դեսպան Գոլամալի Հոշրուն նամակ է հղել ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, որում ԱՄՆ պետքարտուղարի խոսքերը համարել է «1981 թ. Ալժիրյան համաձայնագրի կոպտագույն խախտում»: Իսկ այդ համաձայնագրով Միացյալ Նահանգները պարտավորվել է ուղղակի կամ անուղղակի ձևով, քաղաքական կամ ռազմական միջոցներով չմիջամտել Իրանի ներքին գործերին: Դեսպանը Գուտերեշի ուշադրությունը հրավիրել է նաև այն հանգամանքի վրա, որ պետքարտուղարի հայտարարությունը համընկել է վերջերս գաղտնազերծված այն փաստաթղթերի հրապարակման հետ, որտեղ «մանրամասնվում է ամերիկյան գործակալների դերը 1953 թ. օգոստոսի 19–ին ժողովրդավարական ձևով ընտրված Իրանի վարչապետ Մոհամեդ Մոսադիկի կառավարության տապալման գործում»:

Արդյո՞ք նման հայտարարություն անելիս Թիլերսոնը հիշել է Մոսադիկի գործը, դժվար է ասել: Գուցե ամեն ինչ զուգադիպել ու համընկել է: Սակայն, կարծես թե, Թեհրանն այլ կարծիք ունի:

Արտաքուստ հետաքրքիր վիճակ է ստեղծվել: Իր ազատական հայացքներով հայտնի Հասան Ռոհանին փորձել և փորձում է նորմալ հարաբերություններ հաստատել ԱՄՆ–ի և Արևմուտքի հետ, սակայն Թրամփի վարչակազմի թիվ մեկ թիրախը շարունակում է մնալ հենց Իրանը: Վաշինգտոնը հայտարարում է, որ իր համար անընդունելի է միջուկային գործարքը, Թեհրանին մեղադրում է «տարածաշրջանային ու համաշխարհային ահաբեկչությունը հովանավորելու մեջ», խրախուսում է նրա դեմ ռազմաքաղաքական կոալիցիաների ձևավորումը: Եթե պատմական զուգահեռներ անցկացնենք, ապա, իսկապես, ստեղծված իրավիճակը հիշեցնում է 1953 թ.: Առավել ևս, որ սիրիական ուղղությամբ գործում է Ռուսաստան–Իրան–Թուրքիա դաշինքը, որը, ըստ բրիտանական The Conversation պարբերականի, «նյարդայնացնում է ԱՄՆ–ին»:

Վաշինգտոնը չի էլ թաքցնում, որ մտադիր է Ռոհանիի դեմ խաղարկել «պահպանողական խաղաքարտը», և ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի խոսքով, «առաջարկել իրանական խնդրի լուծման լավագույն տարբերակները»: Բայց այս պահին ԱՄՆ–ն դժվար թե պատրաստ լինի Թեհրանի նկատմամբ ռազմական գործողությունների տարբերակին: Ամենայն հավանականությամբ, նրանք կփորձեն պահպանողականներին հանել լիբերալների դեմ, որպեսզի ստեղծվի այնպիսի վիճակ, երբ Թեհրանը դուրս կգա միջուկային համաձայնագրից: «Որքան էլ դա ողբերգական լինի, Իրանի դեմ հնարավոր պատերազմի համար անհրաժեշտ բոլոր բաղադրիչներն աստիճանաբար ի մի են բերվում»,– նշել է ԿՀՎ–ի նախկին վերլուծաբան, Ազգային հետախուզական խորհրդի Մերձավորարևելյան բաժնի նախկին ղեկավար Փոլ Փիլարը:

Իրանի նկատմամբ ԱՄՆ թշնամանքը կարող է հանգեցնել գործող վարչակազմի տապալման կամ էլ երկրի ներսում, կամ տարածաշրջանում «թեժ պատերազմի» հրահրման: Այնպես որ ՄԱԿ–ում Իրանի դեսպանի արձագանքն, ամենևին էլ պատահական չէր:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Չինաստանն Իսրայելին կոչ է արել գործել՝ ղեկավարվելով ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնություններովՓաշինյանը եվրոպացիներին կարողացավ վաճառել հակառուսականությունը. Սամվել Կարապետյան Եթե шյրվի Ուկրաինան, կшյրվի նաև ձեր Մոսկվան. Զելենսկի 2026-ի թոփ ճամփորդական ուղղությունները IDBank-ի պրեմիում քարտերով Ամիօ բանկն ամրապնդում է կապիտալի շուկան՝ պարտատոմսերի ցուցակմամբ Նախընտրական շրջանում և քվեարկության օրը արձանագրվել է շուրջ 1300 խախտում․ Ատոմ ՄխիթարյանԳոռ Հակոբյանն անդրադարձել է որդու բուժման ընթացքին «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հարցազրույցը խմբագիրներին Շանթ Սարգսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հարցազրույցը խմբագիրներին Ընտրությունների արդյունքը ժողովուրդն է որոշում, ոչ թե Վահագն Հովակիմյանն իր գրիչով․ Իվետա ՏոնոյանՍա պատմական փաստաթուղթ է և հաղորդագրություն հզnր Իրանից. Փեզեշքիան Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինըՄոսկվան ու Կիեւն աճյուններով են փոխանակվել Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին Թալին-Լանջիկ ճանապարհահատվածի վերակառուցման նպատակով 276 միավոր հողամասերի ազդակիր հատվածներ կճանաչվեն հանրության գերակա շահ ՀԱՊԿ անդամ երկրները քննարկում են Հայաստանի կարգավիճակը և անդամավճարները չվճարելու դեպքում քվեարկության իրավունքից զրկելու հարցը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբ անցկացվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի բաց առաջնություն Քրեական գործե՞ր, թե՞ քաղաքական պայքարԿԸՀ-ն կորցրել է իր առաքելությունը և իրավական անորոշություն առաջացրել․ Աննա ԿոստանյանՆիկոլ Փաշինյանը կմասնակցի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի առաջիկա նիստինԿիրառվել է հսկայածավալ վարչական ռեսուրս․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանը պետք է պայմաններ ստեղծի «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի համար. նրանց վերադարձը «հայրենի հողեր» ստեղծված նոր իրողություններում անխուսափելի է. Ազիզ Ալեքբերլի Ռոնալդուն արձագանքել է ԱԱ-2026-ում Կոնգոյի ԴՀ-ի հետ սենսացիոն ոչ-ոքիին Իրանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրըՊերովսկիտային արևային վահանակները այլևս արագ չեն «մեռնում». Գիտնականները հետաքրքիր լուծում են գտել Ես կրքոտ հռետոր եմ. Նիկոլ Փաշինյան Կարճատև անձրև, ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ Լրջագույն հարվածներ ու արտադրական նոր կյանք. «Փաստ»Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում. դեռևս անհայտ կենդանիների կողմից հոշոտվել են թոշակառու ամուսինների կողմից խնամվող 150 հնդկահավերն ու 30 բադերը. թռչնագոմերում ու տան հողամասի տարբեր հատվածներում հայտնաբերվել են սատկած թռչուններ․ ՏԵՍԱՆՅՈւԹ Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՀՈԻՆԻՍԻ). «Տիտան» սարքի կորուստը՝ «Տիտանիկի» հետքերով. «Փաստ»21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանՔաղցրաշեն գյուղում մտել են բնակչի տուն և գողացել մեծ թվով ոսկյա զարդեր և գումար․ պատճառվել է մոտ 6 մլն դրամի վնասԿիրառվել է հսկայածավալ վարչական ռեսուրս․ Մենուա ՍողոմոնյանԱրշակ Կարապետյանի ահազանգը․ Հայաստանը կանգնած է կործանման եզրինԻրան-ԱՄՆ հնարավոր համաձայնությունը և նոր աշխարհաքաղաքական քարտեզի ուրվագծերը. «Փաստ»ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ ընտրությունների քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների Գերմանիան Ուկրաինային կհատկացնի 200 մլն դոլար՝ «Ուկրաինայի համար ԱՄՆ-ից uպառազինnւթյան գնման ծրագրի» հերթական փաթեթի շրջանակներում Սևան-Մարտունի ավտոճանապարհին 41-ամյա վարորդը «Opel»-ով բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել դաշտում՝ բախվելով ծառին․ կա վիրավոր Կապրենք՝ կտեսնենք. որտե՞ղ են հայերն ավելի հարուստ. «Փաստ»Դատարանը չհիմնավորված համարեց մեղադրանքը և մերժեց կալանքի միջնորդությունը․ Ռազմիկ Բաղդասարյան Անհեթեթ և անպատասխանատու արկածախնդրություն է Հայ-ռուսական հարաբերությունները թողնել ժողովրդի էմոցիոնալ ընտրությանը․ Մհեր ԱվետիսյանՈ՞ւր է տանում ԿԸՀ-ի «երրորդ ճանապարհը»Ռոնալդուն անձնական հակառեկորդ է սահմանել աշխարհի և Եվրոպայի առաջնություններում Պետական մարմիններում մարդիկ կան, ովքեր սյան նման իրենց վրա են վերցնում այդ մարմինների առաքելությունից բխող ծանրությունը․ Մենուա ՍողոմոնյանԱռաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Հայաստանի ընտրություններն անցկացվել են խախտումներով և ԵՄ միջամտությամբ. «Փաստ»Շղթայական վթար՝ Արմավիրում, բախվել են «Nissan», «Infiniti», «Mercedes», «Volkswagen», «Kia» և «Renault»