Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Դեպի Մոսկվա ավիատոմսը փետրվարին գնվել է 117 հազար, սեպտեմբերին՝ 264 հազար դրամով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Առողջապահության նախարարության 2016 թ. բյուջեն կազմել է 80 միլիարդ 151 միլիոն 500 հազար դրամ, որից ծախսերը կազմել են 79 միլիարդ 210 միլիոն 200 հազար դրամ:

«Փաստ» օրաթերթի՝ Առողջապահության նախարարության աշխատակիցների գործուղումների վերաբերյալ հարցմանը նախարարությունից հետևյալ պատասխանն են ուղարկել:

«2016 թ. առողջապահության նախարարի գործուղումների համար պետական բյուջեից գումար չի հատկացվել: Պետական բյուջեից գումար է հատկացվել նախարարի տեղակալների 5 գործուղումների համար՝ մասնակցելու ԵԱՏՄ համաժողովներին և միջկառավարական հանձնաժողովների նիստերին: Պետական բյուջեից գումար է հատկացվել նաև Մոր և մանկան առողջության պահպանման վարչության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետի գործուղման համար՝ մասնակցելու ՄԱԿ կոնվենցիայի զեկույցների քննարկմանը»,– կարդում ենք հարցման պատասխանում:

Մեզ նաև տեղեկացրել են, որ պետական բյուջեով Առողջապահության նախարարությանը պաշտոնական գործուղումների ծախսերի համար հատկացումներ չեն տրամադրվում: Ինչ վերաբերում է ներքին գործուղումներին, ապա 2016 թ. պետական բյուջեով նախարարությանը հատկացվել է 32 միլիոն 318 հազար 300 դրամ, որից ծախսվել է 13 միլիոն 374 հազար 800 դրամը:

Ինչպես վերևում ասված է, նախարարությունը նախորդ տարի պետբյուջեով հատկացվող արտասահմանյան 6 գործուղում է ունեցել և դրանց համար ընդհանուր վճարվել է 1 միլիոն 532 հազար 400 դրամ: Գործուղման են մեկնել նախարարի տեղակալներ Սերգեյ Խաչատրյանը, Գագիկ Միրիջանյանը և Մոր և մանկան առողջության պահպանման վարչության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը: Վերջինի դեպի Ժնև գործուղման ավիատոմսը արժեցել է 204 հազար 200 դրամ:

Սերգեյ Խաչատրյանն ու Գագիկ Միրիջանյանը 2016 թ. ունեցել են համապատասխանաբար 2 և 3 արտասահմանյան գործուղում: Ամենաթանկ ավիատոմսը ձեռք է բերվել Սերգեյ Խաչատրյանի՝ հունվարի 24–28–ն ընկած ժամանակահատվածում դեպի Բաղդադ գործուղման ժամանակ, այն է՝ 408 հազար 500 դրամ: Խաչատրյանը մեկնել էր Իրաք մասնակցելու տնտեսական համագործակցության հարցերով հայ–իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի երրորդ նիստին: Երկրորդ թանկ ավիատմոսը նույնպես Խաչատրյանի համար է գնվել: Նա Նյու Յորքում մասնակցել է 2016 թ. ներդրումային համաժողովին: Դեպի ԱՄՆ ինքնաթիռի տոմսը արժեցել է 394 հազար 100 դրամ:

Խաչատրյանի համեմատությամբ ավելի «տնտեսող» է ներկայանում Գագիկ Միրիջանյանը, ում համար գնված ավիատոմսերը չեն գերազանցել 265 հազար դրամը, այսինքն՝ իր ամենաթանկ ավիատոմսը կազմել է 264 հազար 500 դրամ, և դա դեպի Մոսկվա սեպտեմբերին տեղի ունեցած գործուղման ճանապարհածախսն է: Սակայն մյուս կողմից, տեսնում ենք, որ նույն ուղղությամբ տարվա այլ օրերին գնված ավիատոմսերը ավելի մատչելի են եղել՝ որոշ դեպքերում տարբերությունը կազմել է 147 հազար դրամ: Մասնավորապես՝ դեպի Մոսկվա փետրվարին և ապրիլին տեղի ունեցած գործուղումների ավիատոմսերը գնվել են համապատասխանաբար 117 և 143 հազար դրամով:

 

 

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoԱնկարան առաջադրել է ԱԳ նախկին նախարարի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար Լեհաստանում հակակառավարական ցույցեր են. 3 ցուցարար ձերբակալվել է Անթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մահվան հանգամանքների ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, թե այլ դրդապատճառով. Աբրահամյան 4 մարդ մահացել է, ևս 2-ը վնասվшծքներ են ստացել Դելիի կոշիկի ֆաբրիկայում բռնկված հրդեհի հետևանքովԱդրբեջանը ողջունել է Թուրքիայի առաջադրած Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ՌԴ կառավարությունը մինչև հունվարի վերջ երկարաձգել է դիզվառելիքի արտահանման արգելքը Ջերմուկ-Վայք ճանապարհին վնասվել է գազատարը. ճանապարհը փակ է ՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան6-ամյա աղջնակի կյանքից հեռանալու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել մոր նկատմամբ Հարվшծներ են հասցվել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին. 300 հազար ընտանիք առանց հոսանքի է մնացել. Զելենսկի Վանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ» բեռնատարը․ բուժառուն մահացել է, բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց Արարատ Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները Հակառակորդի կողմից ցանկացած uպառնալիք պետք է արժանանա Իրանի ԶՈւ-ի անհապաղ և արդյունավետ պատասխանին․ Մոջթաբա Խամենեի Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Փարիզ-Երևան չվերթի օդանավում վրացի հարբած ուղևորը բորտուղեկցորդուհուն հայհոյել է, ձեռքով դիպելԴատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբան Իշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համարՄիրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը Կրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանՄոսկվայի և Բաքվի միջև նախատեսվում է գործարկել կրուիզային հաղորդակցություն Բյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանՈւկրաինան ԱՄՆ-ից 500 «Patriot» հրթիռ կստանա ոչ շուտ, քան 2030 թվականին Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով Իրանում ԱԹՍ-ն hարվածել է Քեշմ կղզու մոտ գտնվող երկու մոտորանավակին ԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ TRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի Ռուսաստանը խստացնում է օտարերկրացիների արտաքսման կանոնները Երեխայի խնամքի նպաստ. գյուղաբնակ ծնողների համար հատուկ պայմաններ Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը Ինչո՞ւ կարիք առաջացավ ստեղծել ձու եփելու համար նախատեսված հատուկ սարք. «Փաստ»Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (31 հոկտեմբերի). Աշխարհի բնակչությունը դարձել է յոթ միլիարդ. «Փաստ»ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է կուսակցությունների հերթական համարները Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար