Թուրքիայի քրդամետ կուսակցությունը մասնակցել է քեմալականների «արդարության երթ»-ին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատվիրակությունը մասնակցել է ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի նախաձեռնած «արդարության երթ»-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken-ը:
Քրդամետ կուսակցությունից երթի 19-րդ օրը քեմալականներին միացել են համանախագահ Սերփիլ Քեմալբայը, պատգամավորներ Ջելալ Դողանը, Էրոլ Դորան, Միթհաթ Սանջարը, քաղաքական գործիչ Ամհեթ Թուրքը և այլոք:
Հայոց ցեղասպանությունը ճանաչած գործիչ Ահմեթ Թուրքը երթի ժամանակ հայտարարություն է արել՝ նշելով. «Քանի դեռ ամենաշատն անարդարության ենթարկված քրդերի համար ժողովրդավարական պայմաններ չեն ապահովվել, արդարության մեր փնտրտուքը թերի կլինի: Եկել ենք աջակցելու «արդարության երթ»-ին»:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



