Էրդողանն ու Մեյը քննարկել են կիպրական հարցը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Դողան» գործակալությունը:
Կողմերը խոսել են երկկողմ հարաբերությունների ու տարածաշրջանային հարցերի շուրջ՝ մասնավորապես անդրադառնալով կիպրական խնդրին: Էրդողանն ու Մեյն ընդգծել են, որ այս հարցում անհրաժեշտ է հասնել կողմերի համար արդար, կայուն և համընդգրկուն լուծման:
Նրանք պատրաստակամություն են հայտնել հանդիպել Համբուրգում կայանալիք G-20 գագաթնաժողովի շրջանակում:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



