Ստան Վավրինկան դուրս մնաց Ուիմբլդոնի առաջին իսկ փուլից
ՍՊՈՐՏԹենիսի «Մեծ սաղավարտի» երրորդ մրցաշարի` Ուիմբլդոնի, ֆավորիտներից մեկը` Ստան Վավրինկան դուրս մնաց առաջին փուլից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Շվեյցարիան ներկայացնող Վավրինկայի առաջին մրցակիցը ռուս Դմիտրի Մեդվեդևն էր: 2 ժամ 13 րոպե ձգված մրցախաղում Վավրինկան զիջեց 6:4, 3:6, 6:4, 6:1 հաշվով:
Հաջորդ փուլի ուղեգրեր նվաճեցին գործող չեմպիոն Էնդի Մարեյը, Վիլֆրիդ Ցոնգան, Ռաֆայել Նադալը, Կարեն Խաչանովը:
Ուիմբլդոնը մեկնարկել է հուլիսի 3-ին և կավարտվի հուլիսի 16-ին: Այս տարի մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 31 միլիոն ֆունտ:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



