Պոլսո պատրիարքարանում կկազմվի պատրիարքի ընտրությունների կազմակերպման Նախաձեռնող խումբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊոլսո Հայոց պատրիարքարանում հուլիսի 4-ին պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի գլխավորությամբ հատուկ նիստ կգումարվի, որի ընթացքում կկազմվի Նախաձեռնող խումբը, որը ղեկավարելու է նոր պատրիարքի ընտրությունների կազմակերպման գործընթացը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ակոս» պարբերականը:
Նախաձեռնող խմբի անդամների թվաքանակի հարցը հստակեցվելու է նիստի ժամանակ: Հայտնի է, որ այն ունենալու է 15-21 անդամ, որոնց շարքում երկուսը լինելու են հոգևորական:
Նախաձեռնող խմբի ձևավորումից հետո աստիճանաբար կազմավորվելու են տեղական ընտրական հանձնախմբեր, որոնք գործելու են Ստամբուլի տարբեր թաղերում:
Պատրիարքարանում նախատեսվող նիստը կգումարվի Երևանի ժամանակով 18:00-ին:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



