Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Շարմազանովը կոչ է անում կողմ քվեարկել Սևանա լճից լրացուցիչ ջուր բաց թողնելու օրինագծին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

 Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը չի կիսում կարծիքները, թե Հայաստանի իշխանությունն անցած տարիների ընթացքում Սևանի էկոհամակարգին և հիմնախնդիրներին ուշադրություն չի դարձրել: Ազգային ժողովում  «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահն ընդգծեց, որ եկել, հասել ենք մի հանգրվանի, որտեղ Սևանի էկոհամակարգը մի կողմում է, ոռոգման խնդիրը, ժողովրդի առջև ծառացած խնդիրները, որոնք օպերատիվ լուծման կարիք ունեն՝ մյուս կողմում: «Սևանա լիճը ազգային հարստությո՞ւն է, թե՞ ոչ: Միանշանակ՝ այո: Մենք պե՞տք է հոգ տանենք Սևանի մասին, իհարկե՝ այո: Մենք քայլեր ձեռնարկե՞լ ենք դրա համար, թե՞ ոչ: Այստեղ կարող ենք ունենալ տարբեր կարծիքներ: Այնպես չէ, որ այս 10 տարիների ընթացքում որևէ բան չենք արել ու եկել ենք հիմա Սևանի հաշվին գյուղացիների համար ոռոգում ենք անում»,-  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Շարմազանովը:

Անդրադառնալով տեսակետներին, թե օրենքի նախագծի շուրջ նախօրոք պետք էր հանրային քննարկում իրականացնել, ԱԺ լսումներ իրականացնել, նա ասաց, որ դա իրատեսական չէ, որովհետև նախ 5-րդ գումարման ԱԺ-ն ավարտում էր իր աշխատանքները, իշխանություններն ու ընդդիմությունը զբաղված էին նախընտրական պայքարով, իսկ 6-րդ գումարման ԱԺ-ի իրավունքները նոր են մտել ուժի մեջ: «Նոր խորհրդարանն ունի վերահսկողական ֆունկցիա և, սիրելի կառավարություն, այո, ամեն Աստծո օր, դուք պետք է գաք, հաշվետվություն տաք՝ իշխանությանն էլ, ընդդիմությանն էլ: Մեզ ընտրել են, որ ձեզ նաև վերահսկենք, այստեղ որևէ վիրավորական բան չկա»,- ընդգծեց նա:

Շարմազանովը հավելեց, որ խոսքը 130 հազար գյուղացու մասին է, և նրանք առանց ջրի կմնան, եթե խորհրդարանը կողմ չքվեարկի օրենքի նախագծին: «Սա կատաստրոֆիկ է: Դուք պատկերացնում եք՝ մենք պետք է պարզ ճակատով մտնենք, այդ գյուղացիներին ասենք, որ գիտեք՝ ինչ կա, որ Սևանի մակարդակը մի քանի սանտիմետր ավել լիներ, մենք ձեզ ոռոգման ջուր չտվեցինք, որ դուք վարկեր ավելի շատ վերցնեք, ձեր երեխաների ուսման վարձը չկարողանաք վճարել»,- ասաց Շարմազանովը:

Ըստ նրա՝ ընտրությունը վատի ու վատթարագույնի միջև չէ,  սա անհրաժեշտ ընտրություն է: «Սևանը մեր ազգային հարստությունն է, բայց Սևանը նաև նրա համար է, որ մենք մի կողմից հոգ տանենք Սևանի, էկոհամակարգի մասին, որ մակարդակը բարձրանա, բայց մյուս կողմից՝ եթե լինում է սակավաջուր տարի, մենք օգտագործենք Սևանը՝ մեր քաղաքացիների պահանջները հոգալու համար»,- նշեց ԱԺ փոխնախագահը:

Շարմազանովը  հորդորեց կողմ քվեարկել նախագծին՝ նշելով, որ սա օպերատիվ դրական լուծում է 130 հազար քաղաքացիների խնդիրների համար:

Խորհրդարանը քննարկում է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծ: Նախագծով նախատեսվում է Սևանա լճից 2017թ. 100 միլիոն խորանարդ մետր ավելի ջուր բաց թողնել:

Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորությունՊուտին. Եվրոպան միգրանտներին չի սերմանում իր արժեքները և հրաժարվում է սեփական ավանդույթներից «Պատրաստվե՛ք երկրորդ Հոլոքոստին․ միայն փոշի կմնա»․ Նեթանյահուի ուղերձը ցնցել է Իսրայելը Կատարի միջնորդները ժամանել են Թեհրան․ Reuters Երկու գոլ՝ ավելացված ժամանակում․ «Ինտեր»-ը վերջին վայրկյաններին հաղթեց «Ֆիորենտինա»-ին Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել Իրանին՝ ինչը շատ հեշտ կլինի, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Աշխաբադի փողոցում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան բնակարաններ Երևան–Աշտարակ ճանապարհի ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը 25/27 Երկուսով քվեախցիկումՎթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ այնպիսի հայտարարություններ անելուց , որոնք կարող են ընկալվել որպես նախընտրական քարոզչություն կամ հակաքարոզչություն Ռուսաստանին միշտ մեղադրել են բոլոր մահացու մեղքերի մեջ․ Պուտին ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելուՏավուշի մարզի Նորաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը. Թուրքիայի նախարար Երևանում բшխվել են «BYD»-ն ու ԱԱԾ կին աշխատակցի «Kia»-ն. վերջինս լքել է դեպքի վայրը. 4 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մшհացել է ՌԴ-ն պատրաստ է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի շուրջ նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով 25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Բարսելոնայում երիտասարդական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՎիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԱդրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ