Իտալիայի դեսպանատունը թույլ չտվեց բասկետբոլի կանանց թիմի առաջատարներին մեկնել Մալթա
ՍՊՈՐՏՄալթայում մեկնարկում է կանանց Եվրոպայի մինչև 18 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը, որին մասնակցելու է նաև Հայաստանի ընտրանին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը մրցավայր է ժամանել առանց առաջատար խաղացողների։ Երևանում Իտալիայի դեսպանատունը (Մալթա մուտք գործելու համար ՀՀ քաղաքացիները պետք է դիմեն այս դեսպանատուն), Շենգենյան վիզա չտրամադրեց Վիկտորիա Տոնոյանին, Սոֆյա Դեմիրճյանին, Քրիստինա Մելիքյանին և Նատալի Նաջարին՝ փաստաթղթային խնդիրների պատճառով: Առաջին 3-ը համարվում էին Հայաստանի ընտրանու առանցքային խաղացողներ։ Վիկտորիա Տոնոյանը նաև Հայաստանի հավաքականի ավագն է:
Հուլիսի 4-ին Երևանի ժամանակով 17:30-ին Հայաստանը մրցելու է Կիպրոսի հետ՝ իր կազմում ունենալով ընդամենը 7 մարզուհի:
Վահագն Հարությունյանի սաները 2016 թվականին հաղթել են Եվրոպայի մինչև 18 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունում: