Կողբում տարեց կինն ընկել է իր վառած կրակի մեջ ու մահացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆNEWS.am-ը գրում է.
Տավուշի մարզի Կողբ գյուղում այսօր՝ հունիսի 4-ին, տարեց կինը դժբախտ պատահարի զոհ է դարձել: NEWS.am-ի հետ զրույցում Կողբի գյուղապետարանի քարտուղար Արմեն Ղուլիջանյանը նշեց, որ այսօր առավոտյան 96-ամյա Իսկուհի Հարությունյանը այգում վառել է չոր ցախերը, պատահաբեր ընկել է կրակի մեջ ու մահացել:
«Հարեւանի աղջիկը ծուխ է տեսել, մինչեւ մոտեցել է՝ մահացած է եղել կինը: Թե ոնց է եղել՝ կպարզի քննությունը, այս պահին այլ մանրամասներ չունենք»,-ասաց նա:
Արմեն Ղուլիջանյանը նշեց, որ 96-ամյա կինը բնակվելիս է եղել մենակ:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



