Սպանության սպառնալիքի համար հետախուզվող Քյարամին բերման են ենթարկել Բագրատաշենի անցակետից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈստիկանության Թալինի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների եւ ձեռնարկված միջոցառումների արդյունքում, հուլիսի 3-ին, ժամը 22.30-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից բերման է ենթարկվել 25-ամյա Քյարամ Ս.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա մայիսի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծը), 137 հոդվածի (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) 1-ին մասի եւ 176 հոդվածի (կողոպուտը) մեղադրանքով:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



