Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքում հայկական եկեղեցու բակում թուրք պետական գործիչներին նվիրված արձանների պուրակ են բացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի Էսքիշեհիր քաղաքի Սիվրիհիսար շրջանի հայկական Սուրբ Երրրորդություն եկեղեցու բակում բացվել է շուրջ հինգ տասնյակ թուրք գործիչների արձաններից բաղկացած «Արձանների պուրակ»: Այս մասին հայտնում է «ՀաբերԹյուրքը»։
Հայտնի է, որ արձանները թուրք հայտնի քանդակագործ Մեթին Յուրդանուրի ձեռքի գործն են։
«Արձանների պուրակ»-ում բացի հայտնի մտավորականներից ու մշակութային գործիչներից, ինչպիսիք են Յաշար Քեմալն ու Աբիդին Դինոն, տեղ են գտել նաև ակնհայտ հայատյաց պատմական դեմքերի արձաններ, ինչպիսիք են Քյազըմ Քարաբեքիր փաշան կամ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը։
Նշենք, որ Էսքիշեհիրի Սուրբ Երրրորդություն եկեղեցին կառուցվել է 17-րդ դարում։ 2010 թվականին վերակառուցված եկեղեցին հանձնվել է Մշակույթի նախարարության հսկողությանը:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



