Գերմանիայում չեն բացառում, որ ընտրությունների շեմին ՌԴ-ն կիբերհարձակումներ կփորձի իրականացնել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայում չեն բացառում, որ սեպտեմբերի 24-ին կայանալիք ընտրությունների շեմին ՌԴ-ն կիբերհարձակումներ կփորձի իրականացնել։ Նման նախազգուշացմամբ հանդես են եկել ներքին հետախուզական գերատեսչության ղեկավար Հանս-Ջորջ Մաասսենը եւ Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեյզերը, հաղորդում է AP-ն։
Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը նշել է, որ 2015 թվականին Գերմանիայի խորհրդարանից գողացված փաստաթղթերը խոշոր կիբերհարձակման հետեւանքով կարող են հայտնվել ընտրություների շեմին՝ օրենսդիրներին կամ կառավարությանն ադամներին վարկաբեկելու նպատակով։
Հանս Ջորջ-Մաասսենը հայտարարել է, որ նման հարձակումները կարող են ոչ միայն մեկ կուսակցության թուլացման պատճառ դառնալ, այլեւ կարող են խաթարել վստահությունը ժողովրդավարության նկատմամբ։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



