Սիրիացի ընդդիմադիր ուժերը մտել են Ռաքքայի ամենախոր շրջանները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Սիրիայի դեմոկրատական ուժեր» ընդդիմադիր քուրդ-արաբական զորամիավորման անդամները` ԱՄՆ-ի ավիացիոն աջակցությամբ, կարողացել են մտնել Ռաքքայի առավել խոր շրջանները, որտեղ 2.5 տարի շարունակ հաստատված են եղել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները:
Ինչպես հայտնում է BBC-ն, այս մասին տեղեկացրել են ընդդիմադիր ուժերը, որոնց հաջողվել է կոտրել քաղաքի հին մասի պատը: Ամերիկյան զինվորականների հայտարարության համաձայն` կոալիցիան օգնել է գրոհողներին` քանդելով պատմական պատի երկու հատված:
Անցյալ շաբաթ ԱՄՆ-ի աջակցություն ստացող դաշինքը մի քանի ամսվա մարտերից հետո հայտնել էր, որ կարողացել է ամբողջությամբ շրջափակել քաղաքը:
ՄԱԿ-ի տվյալներով` առնվազն 173 խաղաղ բնակիչ է զոհվել հունիսին Ռաքքայի ազատագրմանն ուղղված ռազմարշավի ժամանակ:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



