Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Անկեղծությունը շնորհ է, և ես հպարտ եմ, որ ծնվել եմ այդպիսին. Հասմիկ Կարապետյան

ԼԱՅՖ

Citylife.am – Ողջույն Հասմիկ: Շնորհակալ եմ, որ համաձայնեցիք զրուցել մեզ հետ: ՀասմիկԴուք ծնվել եք տնտեսագետի և ուսուցչուհու ընտանիքում: Ինչպե՞ս հասկացաք, որ Ձեզհամար հոգեհարազատ է երգը, և չընտրեցիք ծնողներից որևէ մեկի մասնագիտությունը:

Հասմիկ Կարապետյան– Ամեն մարդ, երբ ծնվում է, ինչ-որ առումով նրա կյանքի ճանապարհը արդեն կանխորոոշված է: Հավատում եմ նախախնամությանը: Երգը միշտ իմ մեջ է եղել, մայրս էլ փաստում է այդ մասին: Երաժշտական եղել եմ դեռ շատ մանկուց: Հետո, կյանքի խաչմերուկները այնպես ինձ տարան, որ բախտի բերմամբ հայտնվեցի Արձագանք ստուդիայում, որտեղ էլ կատարեցի իմ քայլերը արդեն արհեստավարժ բեմում` որպես հեղինակ-կատարող: Միշտ էլ ունեցել եմ ընտրության իրավունք և հնարավորություն, կարող էի հրաժարվել, բայց դեպի երգարվեստ մուտքը եղավ այնպես, կարծես` այդպես ել պետք է լիներ:

Citylife.am – Ձեր հարցազրւյցներում մշտապես նշել եք, որ Ձեր լավագույնստեղծագործությունները ծնվել են այն ժամանակ, երբ Դուք տխուր և հիասթափված եքեղել: Այսօր կարծես Ձեր կյանքում ամեն բան լավ է, Դուք երջանիկ եք: Այս պայմաններումինչպիսի՞ գործեր են ծնվում:

Հասմիկ Կարապետյան– Այս պայմաններում ծնվում են ավելի հանգիստ, պայքար չպարունակող երգեր: Երբ հիասթափված ես, ինչ-որ բացասական էմոցիաներով ես լցված, դրանց պոռթկումը ավելի գեղեցիկ և ուժեղ է լինում: Յուրաքանչյուր ստեղծագործող արվեստագետ, կարծում եմ, կփաստի, որ բացասականը ծնում է շատ ավելի ուժեղ և մնայուն գործեր: Իսկ հիմա ամեն ինչ խաղաղ է, պայքարն է վերացել, ինչի համար շատ ուրախ եմ: Կարևորն այն է, որ պայքարից հետո ստանում եմ այն, ինչ ուզում եմ:Citylife.am – Ձեր կարիերայում Դուք տևական դադար տվեցիք: Բավական երկար ժամանակչէիք երևում հեռուստաէկրաններին:  Այ ինչը խթան հանդիսացավ այդ վիճակից դուրսգալու և նոր շնչով երևալու համար:

Հասմիկ Կարապետյան– Տևական դադարը եղել է իմ ընտրությունը: Մեր երգարվեստում հիմա ամեն ինչ այնքան ակտիվ և դրական չէ, ինչքան, որ այն ժամանակ: Շատ բաներ են փոխվել: Ստեղծվել է քաոսային իրավիճակ, որից շատ քիչ երգիչների և երգչուհիների այսօր կարելի է առանձնացնել: Կարծում եմ դադարը ինձ շատ էր պետք: Ես այն հեղինակներից եմ, ով երգում է այն, ինչը ապրում է իր մեջ, անկեղծ է և հոգուց է բխում: Նրանք, ովքեր սիրել են ինձ, առ այսօր էլ կան և ուժ են տալիս նորից ստեղծագործելու: Ես էլի շարունակում եմ ստեղծագործել: Արդեն կա հեղինակային մի շատ գեղեցիկ երգ, որի խոսքերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է, իսկ գործիքավորումը կատարել է Դեր Հովան: Սպասում եմ հարմար պահի երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանելու համար:

Citylife.am – Հանդիսատեսը և երկրպագուները հնարավորություն ունեցան Ձեզ տեսնելնաև եթերում: Դուք այսօր էլ եթերում եք և վարում եք առավոտյան ծրագիր: Կասեք, ի՞նչ էտալիս Ձեզ եթերը որպես հաղորդավարուհի:

Հասմիկ Կաչապետյան– Շատ հետաքրքիր և գողտրիկ աշխարհ է հեռուստատեսությունը: Եթերը տալիս է էներգիայի փոխանակման հնարավորություն: Ես կարծում եմ շփվող մարդ եմ, ունեմ դրական էներգետիկ դաշտ: Գուցե դա էր պատճառը, որ սկսեցի ուղիղ եթերում գործունեությունս, կարողացա գտնել ինձ այդ դաշտում և կատարելագործվել:Citylife.am – Հանդիսատեսը Հասմիկ Կարապետյան անունը ասոցացնում է պարզության,  բարության, անկեղծության հետ: Թվում է, որ Դուք ուղղակի իրավունք չունեք այլ կերպլինելու: Դժվա՞ր չէ մշտապես հասարակության համար լինել այդպիսին:

Հասմիկ Կարապետյան– Անկեղծությունը շնորհ է, և ես հպարտ եմ, որ ծնվել եմ այդպիսին: Ոչ դժվար չէ, քանի որ եթե դու այդպիսին ես, չես կեղծում, ջանքեր չես գործադրում այլ կերպ երևալու համար, ուրեմն ոչ մի դժվար բան չկա: Իմ մոլորակում, իմ աշխարհում բոլորն ինձ նման են: Պարզապես ժամանակի ընթացքում հասկացել եմ, որ այդ թանկ նվերը` անկեղծությունը, պետք չէ բոլորին նվիրել:

Citylife.am – Հասմիկ Դուք Ձեզ լիարժեք երջանիկ մարդ համարու՞մ եք:

Հասմիկ Կարապետյան– Կարծում եմ լիարժեք երջանիկ մարդ չկա: Մենք անընդհատ փնտրում ենք լիարժեք երջանկություն, բայց դա չի կարող պարզապես լինել: Անընդհատ պետք է լինեն հակասական բևեռներ, որպեսզի մարդը կարողանա հաղթահարել դժվարություններ և ինչ-որ մի շրջան երջանիկ իրեն զգա: Ես կարող եմ ասել, որ իմ կյանքում ունենում եմ անհամեմատելի կերպով ավելի շատ լիարժեք երջանկության պահեր, ինչի համար էլ շնորհակալ եմ Աստծուն: Իսկ ոչ երջանիկ կամ դժվար պահերը ես համարում եմ կյանքի դասեր, որոնք պետք է պատվով անցնել: Դրանք ինձ իմաստացրել և շարունակում են…..Citylife.am –Սիրելի Հասմիկ մաղթում եմ, որ այն, ինչը դեռևս պակաս է Ձեր կյանքում, անպայման լրացվի: Եվս մեկ անգամ շնորհակալ եմ հետաքրքիր և շատ հաճելի հարցազրուցի համար:

Արտառոց դեպք՝ մի դպրոցում 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտներ ու սպիտակ փոշենման զանգվածՆավթի գներն աճել են Կինը երկու տարի ապրել է տանը իր դստեր և մահացած ամուսնու դիակի հետԵկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 25-ին ԵՄ-ն Հայաստանի արտադրանքը գրկաբաց չի ընդունի. ՌԴ ԱԳՆ Հայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր Ավետիսյան300-ից ավելի մարդ զոհվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն պատասխանատուներն այդպես էլ պաշտոնապես չեն ֆիքսվել, և որևէ մեկն այս արյունոտ իրադարձության համար չի պատժվել. Տիգրան Աբրահամյան Այն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹԹրամփը Սի Ծինփինին նվիրել է սպիտակագլուխ արծվի արձան 19 հայ ծանրորդներ հանդես կգան Մ20 և Մ23 ԵԱ-ում Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Մոսկվան դեռ որոշում չի կայացել G20-ի գագաթնաժողովին Պուտինի և Թրամփի հանդիպման մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ Մեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԻրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի