Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայ կինը աշխարհի ամենաշքեղն է, այս մեկ բառով կարելի է տալ ողջ նկարագիրը…

ԼԱՅՖ

Շատերը հիշում են նրան, շատերը` դեռ նոր հիանում: Երիտասարդ, տաղանդավոր, տպավորիչ՝ իր գրագետ խոսքով, խարիզմատիկ արտաքինով և ազդեցիկ ձայնով:  Citylife.am-ի հյուրն է լրագրող, հաղորդավար Դավիթ Գրիգորյանը:

Citylife.am –Դավի՛թ, մտովի վերադառնանք մանկություն. ինչպիսի՞ն եք հիշում ձեզ, և ի՞նչեն պատմում ծնողները մանուկ Դավիթի մասին:

Դավիթ –Եղել եմ հանգիստ, հանդարտ երեխա, չարաճճի չեմ եղել: Միշտ ինձ համար զբաղմունք գտել եմ: Մեքենաներ շատ եմ սիրել, ունեցել եմ տարբեր մակնիշների, տարեթվերի մեքենաների հավաքածու: Դա մեծանալու և իրականն ունենալու ցանկությունն էր:

Citylife.am -Առաջին մասնագիտությամբ երաժիշտ եք, որից հետո մուտք եք գործում արվեստի աշխարհ, այնուհետև լրագրություն, հաղորդավարություն, որից հետո աշխատում եք ոստիկանական համակարգում: Ինչպե՞ս եղավ իրարից տարբեր մի մասնագիտությունից դեպի մյուսն անցումը:

Դավիթ –Կարծում եմ, որ այդ բոլոր մասնագիտությունները ինչ-որ կերպ միմյանց փոխկապակցված են: Դրանք առնչվում են մեդիային, մշակույթին, արվեստին: Բացի այդ ես տարբեր մասնագիտություններ բացահայտելու հիվանդություն ունեմ: Եվ եթե նույնիսկ երկու տարվա ընթացքում մի նոր բան չեմ փնտրում, ինձ զարգացող և բավարարված չեմ զգում: Նոր մասնագիտություններ ձեռք բերելն ինձ համար ինքնակատարելագործման լավագույն միջոց է:

 

Դավիթ ԳրիգորյանCitylife.am -Ո՞ր մասնագիտությունն է ավելի հոգեհարազատ:

Դավիթ –Դժվար է պատասխանել, որովհետև այնտեղ, որտեղ կա ստեղծագործելու հնարավորություն, ինձ համար հարազատ է: Հոգեհարազատ է լրագրությունը, քանի որ դրանով զբաղվել եմ ավելի քան 10 տարի: Շատ եմ սիրում տեսախցիկը, տեսախցիկի առաջ ինձ բավականին ազատ եմ զգում, ընկերություն եմ անում տեսախցիկի հետ: Սակայն դժվար է առանձնացնել այս մասնագիտություններից որևէ մեկը:

Citylife.am -Այժմ նկարահանվում եք սերիալում, մինչ այս ապրել եք Գերմանիայում, վերադարձել եք սերիալում նկարահանվելու համար: Նախկինում չկայի՞ն առաջարկներ: 

Դավիթ –Առաջարկներ կային, պարզապես ես զբաղված էի հեռուստաարտադրությամբ և ուզում էի ծավալվել այնտեղ, չէի էլ մտածում դերասանական ասպարեզում ուժերս փորձելու մասին: Սակայն ընկերներիցս մեկից ստացա առաջարկ, ծնվեց իդեա, և որոշեցի փորձել, քանի որ եթե կա առաջարկ, նշանակում է՝ պահանջարկ ևս կա:

Citylife.am -Բավականին ռոմանտիկ եք. դա կարելի է հասկանալ անգամ հետևելով ձեր Ֆեյսբուքյան էջին, դժվար չէ՞ լինելով այդպիսին` մարմնավորել ավելի կոպիտ, կյանքի հանդեպ չարացած Աբելին:

Դավիթ –Դժվար է, բայց կարծում եմ դերասանի ամենալուրջ և կարևոր ունակություններց մեկը դերը վերապրելն է:  Դա սցենարային խնդիր է, սցենարը երբեմն դառնում է հակասական, և չես հասկանում` ինչպիսին ես դու: Ես փորձում եմ կերպարի մեջ ներդնել մի տղայի արդարացված կոպտությունը, ով կյանքից բազում հարվածներ է ստացել:

Citylife.am -Սա դերասանական ասպարեզում ձեր առաջին փորձն է, ինչպե՞ս եք գնահատում ձեր խաղը, գո՞հ եք ինքներդ ձեզնից:

Դավիթ Գրիգորյան

Դավիթ –Ես երբեք ինքս ինձնից գոհ չեմ և չեմ էլ լինելու, եթե վայրկյան անգամ գոհ եղա ինքս ինձնից, ես կկանգնեմ: Իմ խաղի մեջ թերի եմ համարում համոզելը, դերասանական վարպետությունը, գուցե ծայրահեղ է հնչում, բայց ամեն դեպքում, երբ որևէ բանից գոհ ես լինում և համարում ես, որ այն արդեն քոնն է, կորցնում ես: Մարդը միշտ աշխատելու և առաջ գնալու տեղ ունի:

Citylife.am -Ընդունու՞մ եք քննադատություններ, ո՞վ է ձեր առաջին քննադատը:

Դավիթ –Եթե առողջ և մասնագիտական քննադատություն է, միանշանակ ընդունում եմ, իսկ խոհանոցային մակարդակի քննադատություններին լուրջ չեմ վերաբերում: Առաջին քննադատը մայրս է, արդեն նաև կինս:

Citylife.am -Դավի՛թ, բավականին ակտիվ եք սոցիալական կայքերում, ի տարբերություն շատ հայտնիների` գաղտնի չեք պահում ձեր անձնական կյանքը, մտավախություն չկա՞ չափից շատ հասանելի դառնալ հանրությանը:

Դավիթ –Ես ինձ չեմ համարում արտասովոր կերպար և ծայրահեղ քայլերի չեմ դիմում շատ քննարկվող լինելու համար: Եթե նույնիսկ անձնական կյանքս որոշակիորեն հայտնվում է համացանցում, դա լինում է հավասարակշռված, թույլատրելի և անգամ օրինակելի:

Citylife.am -Դավիթ նաև ստեղծագործում եք, ունեք մի ստաղծագործություն` “Մատնահետք”-ը, որտեղ քննադատում եք երիտասարդ սերնդին, մի՞թե սերունդն այդքան վատն է, թե՞ դուք եք պահպանողական:

Դավիթ –Դա գրել եմ Գերմանիայում գտնվելիս, զուտ համեմատում էի մերոնց ու եվրոպացիներին, ովքեր կենցաղից ուղղակիորեն դուրս են եկել: Պահպանողական լինելը արդեն դարձել է ձևական` սկսած երիտասարդ զույգերի գաղտնի հանդիպումներից մինչև հասուն մարդկանց անիմաստ և աննպատակ չանկեղծանալը, խնդիրներ ստեղծելը: Մենք խնդիրներ սիրում ենք, դա մեր ազգի գենետիկական կոդում է գրված: Ստեղծագործությունը հավանաբար գրել եմ ինչ-որ լուրջ բանից ազդված, բայց վստահ եմ, որ մեր մեջ կան այնպիսի փայլուն ուղեղներ, որոնք, լինելով փոքրաքանակ, կարող են մեծամասնությանը տանել իրենց հետևից:

Citylife.am -Մեկ այլ ստեղծագործության մեջ նկարագրում եք ձեր հույզերն ու մտքերը մինչ Գերմանիա մեկնելը, նշում եք, որ հայրենիքից հեռանալը ձեզ համար երազանք էր, մի՞թե այդքան հիասթափեցրել է այն ձեզ:

Դավիթ –Ելնելով զուտ մարդկային մտածելակերպից` կան բաներ, որոնք հիասթափեցնում են: Մարդկանց վերաբերմուբքը միմյանց նկատմամբ երբեմն անտանելի է, բոլորը մտածում են միայն իրենց մասին:Եվ երբ գալիս է պահը, որ ավագ ու փորձառու սերունդը պետք է ձեռք մեկնի երիտասարդին և բարձրացնի վերև, բոլոր ճանապարհները փակվում են, և երիտասարդը մնում է ներքևում: Արժանի ուղեղները, որոնք կարող են զարգացնել երկիրը, զոհ են գնում սովետական մտածելակերպ ունեցող մարդկանց: Այդ պահին հիասթափված էի, հիմա այդ խնդիրը չկա: Ստեղծագործ մարդու էմոցիոնալ դաշտը հեղհեղուկ է. տվյալ պահին կարող ես լինել հիասթափված, հաջորդ պահին` չափազանց հիացած:

Citylife.am -Այժմ կա՞ ցանկություն երկրից հեռանալու:

Դավիթ –Այժմ ցանկություն չունեմ, որովհետև արդեն ունեմ ընտանիք, փորձում եմ որևէ կերպ օգտակար լինել երկրիս, ընտանիքիս, ընկերներիս, մշակույթին, այսինքն` պոտենցիալս սպառել իմ երկրում: Երբ հասկանամ, որ դա անհնար է, և ոչինչ այլևս չի կարող փոխվել, գուցե մտածեմ երկրից գնալու մասին: Այս պահին նման մտքեր չկան:

Citylife.am -Դավիթ, նկարագրեք հայ կնոջը:

Դավիթ –Հայ կինը աշխարհի ամենաշքեղն է, այս մեկ բառով կարելի  է տալ ողջ նկարագիրը:

Citylife.am -Բավականին երիտասարդ եք, բայց գրեթե ամեն ինչի հասել եք, որն է հաջողության հասնելու ձեր բանաձևը:

Դավիթ –Մնալ լավ մարդ, որովհետև նույնիսկ ամենավատ մարդը, հանդիպելով լավ մարդու, լուսավորվում է: Ուղղակի պետք է դիմացինի հետ վարվել այնպես, ինչպես ուզում ես, որ քեզ հետ վարվեն:

Citylife.am -Այդքան լավ ու անկեղծ մարդ լինելը այս ասպարեզում չի՞ խանգարում:

Դավիթ –Ասպարեզների տարբերությունը ինձ համար նշանակություն չունի: Եթե նույնիսկ լինեի կոշկակար, մնալու էի լավ մարդ: Գուցե երբեմն այս ասպարեզում լկտիություն ու լպիրշություն է պետք, բայց նման մարդկանց օրգանիզմս տանել չի կարողանում:

Citylife.am -Որո՞նք են Ձեր առաջիկա պլանները:

Դավիթ – Ստեղծագործել, խաղալ, ճանապարհորդել, անել այն ամենն, ինչն ինձ կզարգացնի:

Citylife.am –Շնորհակալ եմ անչափ անկեղծ ու ջերմ զրույցի համար: Թող երջանկությունն ու հաջողությունը միշտ ձեզ ուղեկից լինեն:

Արտառոց դեպք՝ մի դպրոցում 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտներ ու սպիտակ փոշենման զանգվածՆավթի գներն աճել են Կինը երկու տարի ապրել է տանը իր դստեր և մահացած ամուսնու դիակի հետԵկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 25-ին ԵՄ-ն Հայաստանի արտադրանքը գրկաբաց չի ընդունի. ՌԴ ԱԳՆ Հայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր Ավետիսյան300-ից ավելի մարդ զոհվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն պատասխանատուներն այդպես էլ պաշտոնապես չեն ֆիքսվել, և որևէ մեկն այս արյունոտ իրադարձության համար չի պատժվել. Տիգրան Աբրահամյան Այն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹԹրամփը Սի Ծինփինին նվիրել է սպիտակագլուխ արծվի արձան 19 հայ ծանրորդներ հանդես կգան Մ20 և Մ23 ԵԱ-ում Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Մոսկվան դեռ որոշում չի կայացել G20-ի գագաթնաժողովին Պուտինի և Թրամփի հանդիպման մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ Մեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԻրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի