Վարդան Գերավետյանին մինչեւ շաբաթվա վերջ կտեղափոխեն քաղաքացիական հիվանդանոց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Սասնա ծռեր» խմբի անդամ Վարդան Գերավետյանը կտեղափոխվի քաղաքացիական հիվանդանոց՝ հետազոտություն անցնելու նպատակով: Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, NEWS.am-ին տեղեկացրին ԱՆ ՔԿՎ հանրային կապերի վարչությունից: ՔԿՎ-ից տեղեկացրին, որ Վարդան Գերավետյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու թույլտվությունն արդեն ստացվել է եւ նա մինչեւ շաբաթվա վերջ կտեղափոխվի:
NEWS.am-ի հետ զրույցում Վարդան Գերավետյանի շահերի պաշտպան Դավիթ Գյուրջյանը նշել էր, որ պաշտպանյալի կոկորդի շրջանում հայտնաբերվել է խպիպ եւ մեկ այլ նորագոյացություն, որի բնույթը դեռեւս պարզված չէ: Վարդան Գերավետյանի ստուգումը կազմակերպելու ահամր պաշտպանը դիմել էր ՔԿՀ:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



