Մերձմոսկովյան շրջանում 9 երեխա հոսպիտալացվել է ճամբարում թունավորվելու հետևանքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄերձմոսկովյան շրջանի «Գեոսֆերա» վրանային ճամբարում հանգստացող երեխաները թունավորվել են, ինչի հետևանքով հոսպիտալացվել է 9 երեխա: Այս մասին հայտնում է Interfax-ը՝ հղում անելով Պաշտպանության նախարարությանը:
«Մանկական ճամբարի բուժաշխատողները զննել են երեխաներին և որոշել, որ նրանցից մի քանիսին անհրաժեշտ է տեղափոխել մոտակա բուժհաստատություն՝ խորացված բժշկական զննում իրականացնելու համար», - ասվում է հաղորդագրությունում:
Աղբյուրի հաղորդմամբ՝ բժշկական զննումից հետո 9 երեխա մնացել է հիվանդանոցում, իսկ 8 երեխա վերադարձել է ճամբար: Նրանց մոտ արձանագրվել է թեթև տկարություն՝ առանց վարակի նշանների:
Նախնական գնահատականների համաձայն՝ միջադեպի պատճառը պահպանման ժամկետն անցած տնից բերված սննդամթերքն է:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



