«Վարտեքսն» ունեցավ իր Լուկա Մոդրիչին
ՍՊՈՐՏԼուկա Մոդրիչը պայմանագիր է կնքել Խորվաթիայի երրորդ դիվիզիոնում հանդես եկող «Վարտեկսի» հետ, հաղորդում է Goal.com-ը: Խոսքը «Ռեալի» եւ Խորվաթիայի հավաքականի աստղային կիսապաշտպանի մասին չէ:
«Երբ ներկայանում եմ, բոլորը կարծում են, թե կատակ եմ անում: Այդ պատճառով ստիպված եմ անձնագիրս պահել մոտս: Շատ են զարմանում նաեւ, երբ իմանում են, որ կուռքս Լուկա Մոդրիչը չէ, այլ «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Փոլ Սքոուլզը»,- ասել է 18-ամյա Լուկա Մոդրիչը:
Նա մտադիր է ընդունվել Զագրեբի համալսարանին կից քոլեջ եւ դառնալ ճարտարագետ-մեխանիկ:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



