Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Զինծառայողներն առաջնագծում անսահմանափակ ջուր կունենան. Տիգրան Աբրահամյանը ներկայացրեց ծրագրերը՝ ապրիլից քառօրյայից հետո և հիմա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բանակում և հատկապես առաջնագծում մի շարք կարևոր ծրագրեր կյանքի են կոչվել և դեռևս շարունակվում են իրականացվել. Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը՝ տեղեկացնելով, որ ներկայումս աշխատանքներ են տարվում, որպեսզի զինծառայողներն առաջնագծում անսահմանափակ քանակությամբ ջուր ունենան:   

«Ապրիլյան մարտական գործողություններից հետո հրատապ իրականացման համար նախատեսված քայլեր իրագործվեցին: Առաջնագիծը մարտական գործողությունների ժամանակ մասամբ ավերվել էր. մեծ աշխատանքներ իրականացվեցին, ինչպես վերականգնողական աշխատանքների, այնպես էլ առաջնագիծը նորովի կահավորելու և տեխնիկապես հագեցնելու ուղղությամբ:

Ներկայումս ակտիվ ընթացող ծրագրերից է՝ առաջնագիծն անսահմանափակ ջրով ապահովվելու հարցը»,-ասաց նա և հիշեցրեց, որ  այս թեմայի շուրջ ժամկետային զինծառայողների  ու սպայական անձնակազմի հետ ակտիվ քննարկումներ են ունեցել:

Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ ներկայումս ամենօրյա ռեժիմով մեքենաների միջոցով ջուր հասցվում է առաջնագիծ, սակայն այնտեղ  անվտանգության հետ կապված մշտական խնդիրներ կան: «Ջուր և սնունդ տեղափոխող մեքենաները  մշտապես գտնվում են հակառակորդի թիրախում, և եթե առաջնագծում լինեք, կտեսնեք, որ ջրի մեքենաները մշտապես վնասված են, որովհետև միշտ կրակի տակ են»,-ասաց նա:

Ծրագրի ներդրմամբ ըստ նրա՝ ոչ միայն զինծառայողներին օրվա ընթացքում անսահմանափակ քանակությամբ ջրով կապահովվեն, որը կլուծի նաև կենցաղային խնդիրները, այլ նաև ինժեներական  աշխատանքներին կօգնի:

Արցախի նախագահի խորհրդականը շարունակեց, թե ծրագիրը կապահովի նաև ֆինանսական մեծ տնտեսումներ:  «Իհարկե ծրագրի սկզբում գումար ներդրվում է, բայց ժամանակի ընթացքում մենք տնտեսելու ենք, իսկ այդ գումարները կուղղվեն այլ ծրագրերի»,-ասաց նա:

Տիգրան Աբրահամյանն ասաց, որ Նախագահ Բակո Սահակյանը հանձնարարել է ծրագիրը սեղմ ժամկետներում շինարարական ակտիվ փուլ տեղափոխել:

«Սա նախագահի համար առաջնային խնդիր է եղել, չգիտենք՝ պատերազմը երբ կավարտվի որովհետև հիմնական խնդիրն այն է, որ մարդիկ տարիներով խրամատում են, մարտական հերթապահության մեջ, և հիմնական նպատակն է, որ առաջնագիծն այնպես ապահովենք, որպեսզի ծառայություն անցնողների համար հարմարավետություն ապահովվի, ավելի լավ պայմաններ ստեղծվեն, որովհետև մարդիկ բառիս բուն իմաստով այնտեղ ապրում են»,-ասաց նա:

Ի դեպ, ըստ նրա՝ պիլոտային ծրագիրը բարեհաջող իրականացվել է Ջրականում (նախկինում՝ Ջաբրայիլ, որոշ դիրքեր ապահովված են մշտական ջրով):

Փաշինյանն ուզում է ունենալ իր կցորդներից կազմված ընդդիմություն. «Փաստ»Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում «Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ Աբրահամյան Ինչպե՞ս կազդեն գազի գնի բարձրացումները Հայաստանի վրա. «Փաստ»Իրանի դեմ նոր հարվածների վտանգ․ Վաշինգտոնը զգուշացրել է դաշնակիցներին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթացԵվս մեկ առիթ, որպեսզի սկսես խնայել մեծ նպատակների համարՈւկրաինան որոշակի դադարից հետո հարվածել է ռուսական նավթավերամշակման գործարանի «Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. ԿամենդատյանՏարադրամի փոխարժեքներն այսօր. ինչ վիճակում է ռուբլինԳազ չի լինելու «Վահագս հոգատար էր, ուշադիր, պատասխանատու, նպատակասլաց». Վահագ Աբրահամյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին Ջրականում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»Իսակովի պողոտայում «Mazda CX-5»-ը վրшերթի է ենթարկել փողոցն արգվելված հատվածով անցնող կին հետիոտնի․ բժիշկներն արձանագրել են նրա մшhը Ահազանգեր են ստացվել Ավան վարչական շրջանում և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում, հորդառատ անձրևի հետևանքով առաջացած ջրալցումների վերաբերյալ Հիմար մարդիկ ուզում էին, որ ես պատժամիջոցներ մտցնեի Ռուսաստանի նկատմամբ․ Թրամփ Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ»Մինչև ե՞րբ կգործի սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման արգելքը. նախագիծ. «Փաստ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ