Ֆրանսիայի Ազգային ժողովը վստահություն է հայտնել Էդուար Ֆիլիպի կառավարությանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնությունը վստահության քվե է հայտնել Էդուար Ֆիլիպի կառավարությանը։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, վստահություն է հայտնել 370 պատգամավոր։ Ձեռնպահ են մնացել 67-ը։ Ըստ կանոնակարգի՝ վստահության քվեի ընթացակարգը չի նախատեսում «դեմ» ձայներ, իսկ արդյունքը որոշվում է ձեռնպահ մնացողների ու «կողմ» քվեարկողների հարաբերակցությամբ։ Այս քվեարկության ժամանակ ընդամենը մի քանի ձայն է պակասել 2002-ին Ժան Պիեր Ռաֆարենի կառավարությանը վստահության քվե հայտնելու ժամանակ սահմանված քաղաքական ռեկորդը գերազանցելու համար։ Այն ժամանակ Ռաֆարենի կառավարությանը վստահություն էր հայտնել 374 ձայն։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



