Թրամփն իր նախագահության ամեն 5-րդ օրն անցկացնում է գոլֆ-ակումբներում. ԶԼՄ-ներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր նախագահության յուրաքանչյուր հինգերորդ օրն անցկացրել է գոլֆ-ակումբներում:
Այս մասին հայտնում է ամերիկյան NBC News հեռուստաընկերությունը, որը հետևել է Թրամփի այցելություններին երդմնակալության արարղությունից ի վեր:
Նշվում է, որ երկրի ղեկավարի պաշտոնում անցկացրած 165 օրվանից 36-ը Թրամփն անցկացրել է գոլֆ խաղալով: ԱՄՆ նախագահը ժամանակը հիմնականում անցկացնում է Ֆլորիդա նահանգի Փալմ Բիչ շրջանում: Նա նաև հաճախ այցելում է Վաշինգտոնում և Նյու Ջերսիում գտնվող իր գոլֆի դաշտերը:
Հուլիսի 4-ի Անկախության տոնի առթիվ իր հանգստյան օրվա մի մասը Թրամփը նույնպես անցկացնելու է Ֆլորիդայի գոլֆի ակումբում:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



