Ֆրանսիայի Ազգային ժողովը վստահություն է հայտնել Էդուար Ֆիլիպի կառավարությանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի Ազգային ժողովի պատգամավորները ձայների մեծամասնությամբ երեքշաբթի վստահություն են հայտնել երկրի նորընտիր վարչապետ Էդուար Ֆիլիպի կառավարությանը:
Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը` վկայակոչելով խորհրդարանի ստորին պալատի նստավայր հանդիսացող Փարիզի Բուրբոնյան պալատից ստացված հաղորդագրությունը:
Կառավարությանը վստահության քվե է հայտնել 370 պատգամավոր, քվեարկությունից ձեռնպահ է մնացել 67 պատգամավոր: Ըստ կանոնակարգի` վտսահության քվեարկության ժամանակ «դեմ» ձայն չի լինում: Վերջնական որոշումը կայացվում է «կողմ» և «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



