Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հյուսիսային Կորեայի հրթիռների համար բոլորն են հասանելի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Հյուսիսային Կորեայի իշխանություններն առաջին անգամ հայտարարել են Խվանսոն–14 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի հաջող փորձարկման վերաբերյալ, որն, իբր, ի վիճակի է հասնել Ամերիկա, և ինչպես տեղի իշխանություններն են վկայել՝ ցանկացած այլ մայր ցամաք:
 
Ճապոնական զինվորականները BBC–ին հայտնել են, որ տեղական ժամանակով 3:40–ին, իսկ Գրինվիչի ժամանակով՝ 0:40–ին, Խվանսոն–14 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը հյուսիսկորեական Փհենյան–Պուկտո զորակայանից արձակվել և 37 րոպեում անցել է ուղիղ 930 կիլոմետր տարածություն, ծովի մակերևույթից բարձրանալով 2800 կիլոմետր՝ ընկնելով Ճապոնական ծովում նշագծված Ճապոնիայի տնտեսական տարածք: Տեղի մամուլը գոհունակություն է հայտնել գոնե այն փաստի առիթով, որ իշխանությունները նախապես հասցրել են զգուշացնել իրենց ջրերում լողացող նավերին, որոնք անվտանգության հետ կապված նախնական միջոցառումներ են ձեռնարկել:
 
Ի դեպ, ասել, որ տեղի ունեցածը զարմացրել է բոլորին, նշանակում է ոչինչ չասել, որովհետև փորձագետները նման ուժգնության և հնարավորություններով բալիստիկ հրթիռի արտադրության համար տարիների աշխատանք էին կանխատեսել: Բայց փաստը մնում է փաստ, և դրա առնչությամբ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել է, թե Հյուսիսային Կորեայի գործողություններն այժմ արդեն վտանգի առավել մեծ մակարդակի մասին են վկայում, որն անհրաժեշտ է չեզոքացնել: Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինն էլ ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստի գումարման հրահանգ է տվել՝ փորձելով հաշվարկել, թե Սեուլի հետագա քայլերը որոնք պիտի լինեն:
 
Պակաս մտահոգված չեն նաև Սպիտակ տանը, որտեղ չնայած վերջին միջադեպի հետ կապված ամերիկա–չինական լարված հարաբերություններին՝ Պեկինին կոչ են արել շտապ հակազդման միջոցառումներ ձեռք առնել: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անձամբ է իր թվիթերյան միկրոբլոգում մեկնաբանել Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռի արձակման փաստը՝ հետևյալ գրառումն անելով. «Հյուսիսային Կորեան հենց նոր հերթական հրթիռն արձակեց։ Այդ տղան իր կյանքում որևէ այլ զբաղմունք չունի՞, ինչ է։ Դժվար է հավատալ, որ Ճապոնիան ու Հարավային Կորեան կշարունակեն հանդուրժել սա։ Հավանաբար Չինաստանը վերջապես քայլ կանի և մեկընդմիշտ վերջ կդնի այս անհեթեթությանը»,– գրել է ԱՄՆ նախագահը, որն ընդամենը մեկ օր առաջ էր խնդրո առնչությամբ հեռախոսազրույց ունեցել Ճապոնիայի և Չինաստանի ղեկավարների հետ:
 
 
Գոհար Սիմոնյան
Գավառի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել Ֆրանսիայում շաբաթավերջին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 1400 մարդ Սևան-Մարտունի ճանապարհին «ԶԻԼ»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունիԱրմավիրի դատարանից կալանավոր է փախել Ադրբեջանը կոշտ նախազգուշացում է հղել Իրանին․ զբաղվեք ձեր երկրի խնդիրներով Հայաստան կժամանի Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը Վարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանին 75-ամյա գողին գտնելու համար 69 մլն դրամ են խոստացելԿարեն Ասլանյանը 3 փայլուն հաղթանակից հետո ևս կիսաեզրափակչում է․ ԱԱ Գյումրիում՝ տներից մեկում, հրդեհ է բռնկվել. փրկարարները մարել են կրակը Առջևում շատ լուրջ խոսակցություն է․ Պեսկովը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների մասին Ռադան քվեարկել է Ուկրաինայում ռшզմական դրության երկարաձգման օգտին Աշխատանք չունեցողների համար նոր հնարավորություն․ պետությունը մինչև 250 հազար դրամի աջակցություն կտրամադրի Երևանում թալшնել են «Հայփոստ»-ի մասնաճյուղերից մեկը․ գnղացել են հանգանակությունների արկղը Ինչ ազդեցություն կունենա Հայաստանի վրա Իրանի դեմ ուղղված ագրեսիան Իրանը՝ ընդդեմ հիջաբի․ Թեհրանի ուղերձը Բաքվին Ֆրանսիայի իշխանություններն ըստ անհրաժեշտության կշարունակեն տարբեր շրջաններում պարետային ժամ սահմանել «Զբաղվեք ձեր խնդիրներով»․ լարվածության նոր ալիք` Ադրբեջանի և Իրանի միջև Ֆրանսիան ընդլայնում է իր միջուկային զսպման դերը Եվրոպայում Ողբերգական վթարից տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է. Ավանեսյան Հայտնաբերվել է վիտամին D-ի անբավարարության դեմ պայքարի զարմանալի միջոցԵղանակը կտրուկ կփոխվի․ անձրև ու ամպրոպ՝ Երևանում և հանրապետության մի շարք շրջաններում Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի հոկտեմբերի 19-25-ը Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը․ Վահե Հովհաննիսյան Գերմանիայի տնտեսությունը հրատապ բարեփոխումների կարիք ունի. Մերց Զելենսկին հայտնել է տարածքային հարցի քննարկման իր պայմանը Վիզայի տրամադրումից հետո ստուգումները չեն ավարտվում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն 24-ամյա ուսուցչուհին փորձել է փրկել զուգարանում մնացած աշակերտուհուն և ինքն է մահացելԷրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին, որը քննադատել էր Ադրբեջանում հիջաբի արգելքը Թրամփը արգելափակել է Իրանի դեմ Իսրայելի նոր հարվածները․ CNN Գերմանական նավահանգստում զբոսաշրջային նավը բախվել է կոնտեյներատար նավերի Գազ չի լինելու հոկտեմբերի 27-ին 10:00-ից մինչև հոկտեմբերի 28-ը 18:00-ն ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքներըԶելենսկին՝ Պուտինին փոխանցված փաստաթղթի բովանդակության մասին Մենք ունենք հետախուզական տվյալներ, որ մեր թշնшմիները կարող են փորձել խանգարել ընտրությունների անցկացմանը. Նեթանյահու ԿԸՀ-ն հրպարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները Այսօր տեղումներ չեն սպասվում. եղանակի տեսություն Մեծամորում բախվել են «Toyota Ipsum»-ը և «Ford Mustang»-ը․ կա 1 զnհ․ 4 վիրավnրներց մեկը հղի կին է 80-ամյա թոշակառուն կուլ է տվել պրոթեզներըՄոդին շնորհավորել է Լուլա դա Սիլվային նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. ՉալաբյանԼուլա դա Սիլվան նախագահական ընտրություններում ձայների քանակով գերազանցում է իր սեփական ռեկորդը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում. հասցեներ «Քարի լիճ» տանող ճանապարհին ավտոբուսն արգելափակվել էր ձյան շերտում Մասկը մաղթել է այրվել դժողքում նրանց, ովքեր հրահրել են Ուկրաինայում հակամարտությունը Կինը, ձեռքին գինու շիշը, փորձել է մետրոյում առևանգել 7-ամյա աղջկաNaré-ն վերադարձավ հայրենիք՝ իր հետ բերելով հաղթական մրցանակը Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբԱրաղչին Եվրոպայում տեղի ունեցող բողոքի ցույցերը կապել է էներգետիկ շուկաներում անկայունության հետևանքների հետ «Գործարար»՝ 5504, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 4681 ձայն. Ստեփանավան համայնքի նախնական արդյունքները