Պետք է լինի բարոյական չափանիշ. Արցախի ՄԻՊ-ը՝ ադրբեջանցի սպանված երեխայի լուսանկարի հրապարակման մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանն անդրադարձել է հուլիսի 4-ին հակառակորդի կողմից TR-107 համազարկային հրթիռային կայանքից իրականացված կրակային խոցմանը, որը տեղակայված է եղել ադրբեջանական գյուղի մոտ եւ որի հետեւանքով տուժել է նաեւ 2 տարեկան երեխա:
«Ապրիլյան պատերազմի առաջին ժամերին ադրբեջանական ԶՈւ չսադրված հրետակոծության հետեւանքով սպանվեց հայ երեխա՝ Վաղինակը։ Անգամ պատերազմի ամենաթեժ պահին երեխայի մարմնի դաժան լուսանկարները չհրապարակվեցին։
Իսկ Ադրբեջանում այլ կերպ են վարվում։ Անգամ թվում է՝ այնտեղ մարդիկ կան, որ ուրախ են 2 տարեկան անմեղ բալիկի անշնչացած մարմնի կադրեր ունենալու համար։
Պետք է լինի բարոյական չափանիշ»,-գրել է նա Facebook-ի իր էջում:
1
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
2
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
3
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
4
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
5
Ո՞վ կղեկավարի գործադիր իշխանությունը․ «Ուժեղ Հայաստան»-ը հայտարարում է վարչապետի իր թեկնածուին



