Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


5 խորհուրդ, թե ինչպես խանութում գումար խնայել և մարքեթինգին զոհ չգնալ

ՖՈՏՈ

Շատերը խանութ գնում են այն ժամանակ, երբ տեսնում են, որ սառնարանում ուտելիք համարյա չի մնացել։ Հենց այդ պատճառով էլ գնումներ կատարելու ձեր ռազմավարությունը շատ ծախսատար է։

Կան որոշ կանոններ, որոնց պահպանման դեպքում կարող եք գնել ձեր ցանկացած ուտելիքը, բայց միաժամանակ նաև գումար խնայել։

Ահա այն տարածված սխալները, որ անում են գրեթե բոլորը։

Առանց ցուցակի խանութ գնալը

Related image

Ավելի համակարգված գնումներ անելու համար նախօրոք կազմած ցուցակ ունենալը խիստ ցանկալի է։ Կարող եք մի ինքնակպչուն թուղթ փակցնել սառնարանի վրա, և որ ուտելիքը վերջանա, գրեք այդ թղթի վրա։ Մի քանի օր անց կունենաք գնումների պատրաստի ցուցակ։

Բազմաթիվ հետազոտությունները պարզել են, որ ցուցակի բացակայության արդյունքում խանութների գովազդների ու ակցիաների կողմից մարդն ավելի «խոցելի» է դառնում։ Շատ հնարավոր է, որ գնի մի փոքր էժանացման մասին ցուցանակը տեսնելուց հետո գնեք այնպիսի ուտելիք, որը հաստատ մնալու է ձեր խոհանոցի մութ անկյուններից մեկում և, բնականաբար, փչանալու է։

Քաղցած վիճակում խանութ գնալը

Image result for shopping while hungry

Սուպերմարկետ գնալուց առաջ անպայման որևէ բան կերեք, քանի որ քաղցած վիճակում ուտելիքների փաթեթավորումները ձեզ համար շատ ավելի գրավիչ են դառնում։ Մարքեթինգային քայլերին զոհ չդառնալու համար նաև խորհուրդ է տրվում գնումներ անելիս անանուխի համով մաստակ ծամել։

Առավոտյան կամ շաբաթ-կիրակի օրերին գնումների գնալը

Image result for grocery shopping in the morning

Հավատաք, թե ոչ, բայց գնումներ անելու համար կան լավ ու վատ օրեր։ Շատերն իրենց գնումներն անում են շաբաթ-կիրակի օրերին, քանի որ ազատ են այդ ժամանակ։ Հենց այդ պատճառով էլ խանութները սովորաբար թարմացնում են ուտելիքները շաբաթ և կիրակի օրերին։ Ստացվում է, որ շաբաթվա կեսին, օրինակ՝ չորեքշաբթի-հինգշաբթի օրերին արդեն մոտենում են մսամթերքի ու կաթնամթերքի ժամկետները, ուստի դրանց գները զեղչվում են։ Կարճ ասած՝ երբ մոտենում է ուտելիքի սպառման ժամկետը, խանութը ցանկանում է հնարավորինս արագ ազատվել դրանցից՝ այն անգամ վաճառելով ավելի էժան գներով։

Նույնը կարելի է ասել օրվա տարբեր ժամերի մասին․ առավոտյան թարմացված ուտելիքները՝ հիմնականում բանջարեղենը, այլևս թարմ տեսք չեն ունենում երեկոյան, և հենց այդ պատճառով էլ դրանց գները երեկոյան ժամերին ավելի էժան են։

Մեծաքանակ գնումներից հրաժարվելը

Related image

Որևէ ապրանք մեծ քանակով գնելն իսկապես ավելի մատչելի է, քան դրանից մեկ-երկու հատ գնելը։ Իսկ եթե մտածում եք, որ շատ քանակով գնված ուտելիքը շուտ կփչանա, ապա միայն չփչացող բաները մեծ քանակով գնեք, օրինակ՝ զուգարանի թուղթը, անձեռոցիկը, ամանի հեղուկը և այլն։

Միայն անմիջապես աչքի դիմաց դրված ապրանքներին նայելը

Image result for expensive things are on eye level

Ահա խանութների՝ մարդկանց քիչ հայտնի կանոնը․ էժան իրերը դրված են լինում ամենաներքևի շարքերում, մինչդեռ թանկ ապրանքը դրված է լինում միջին հասակ ունեցող մարդու աչքի դիմաց։ Ինչո՞ւ։ Գնումներ կատարելիս մարդկանց մեծ մասը միայն ուսումնասիրում է աչքի դիմացի շարքը՝ աչքաթող անելով ներքևում գտնվող ավելի մատչելի իրերը։

 
 
Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Մոսկվան դեռ որոշում չի կայացել G20-ի գագաթնաժողովին Պուտինի և Թրամփի հանդիպման մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ Մեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԻրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էԷրդողանը խոսել է Սև ծովում անվտանգ նավարկության անհրաժեշտության մասին Փաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանՂազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում ԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյումՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Վտանգ․ ի՞նչ է կատարվում Հայաստանի դեղերի շուկայումՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ամսաթվերը դեռևս համաձայնեցված չեն, սակայն կա ըմբռնում, որ այն տեղի կունենա մոտ ժամանակներս. Պեսկով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել Կարապետյան