Երգչուհի Արմինկան փոխել է սանրվածքը
ՖՈՏՈԵրգչուհի Արմինկան հաճախ է դիմում ոճային փոփոխությունների: Մենք նրան միշտ տեսնում ենք գեղեցիկ, խնամված, ոճային, ի դեպ, մեծամասամբ իր ստեղծած հագուստներով: Սակայն վարսերի առումով Արմինկայի վերջին ոճային կտրուկ փոփոխությունը եղել է երևի 10 տարի առաջ, երբ նա սևահերից դարձավ շիկահեր: Ու ահա օրերս Արմինկան փոխեց վարսերի կտրվածքը ու նախկին քամու էֆեկտով սանրվածքը փոխարինեց դասական ու խիստ կառեով: Նաև պետք է նշել, որ այս նոր սանրվածքով Արմինկան շատ նման է դարձել իր քրոջը՝ Լուսինեին, ով ամբողջ կյանքում կառե է կրել: Ի դեպ, արդեն երկար տարիներ է՝ Արմինկայի ոճաբանն ու վարսահարդարը հենց նրա քույրն է: Լուսանկարն Արմինկան այսպես է մակագրել. «Որքան երկարում է զգեստիս փեշը, այնքան կարճանում է մազիս կտրվածքը»:


1
Զինված ուժերի նախկին զինծառայողը կրակել և սպանել է չորս ոստիկանի
2
Ե՞րբ կհանձնեն քննություն փակ ճանապարհների պատճառով քննության չներկայացած դիմորդները
3
Հունվարի 29-ին և 30-ին ջուր չի լինելու
4
Եկեղեցու դեմ շարժման «դեմքերից» մեկը․ ինչ է բացահայտում Վազգեն Միրզախանյանի անցյալը
5
Ինչ եղանակ կլինի հունվարի 30-31-ին



