Մանչեսթերի օդանավակայանի տերմինալներից մեկի ուղևորները տարհանվում են
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄանչեսթերի օդանավակայանի անվտանգության ծառայությունն իրականացնում է ուղևորների տարհանում երրորդ տերմինալից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Տարհանումն իրականացվում է միայն երրորդ տերմինալում: Մյուս երկուսն աշխատում են սովորական ռեժիմով»,- հայտնել է օդանավակայանի աշխատակիցը:
Համաձայն նախնական տեղեկատվության, որը տեղադրվել է Մանչեսթերի օդանավակայանի պաշտոնական թվիթերյան էջում, տարհանման պատճառը կասկածելի պայուսակի հայտնաբերումն է:
Մանչեսթերի միջազգային օդանավակայանը համարվում է Մեծ Բրիտանիայի՝ ծանրաբեռնվածությամբ երրորդ օդանավակայանը: Այն տարեկան սպասարկում է շուրջ 26 մլն մարդու:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



