Ֆլորիդայում 43 տարեկանում մահացել է Փրինսի նախկին թմբկահարը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում 43 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի երաժիշտ Փրինսի նախկին թմբկահար Ջոն Բլեքուել Կրտսերը: Այս մասին հայտնում է CBS News-ը՝ հղում անելով երաժշտի կնոջը:
Հայտնի է, որ Փրինսը 15 տարի ելույթ է ունեցել այս թմբկահարի հետ: Բլեքուելը վարպետ է համարվել և հայտնի եղել իր յուրահատուկ ոճի համար:
Նշվում է, որ թմբկահարը համագործակցել է այլ հայտնի երաժիշտների հետ, որոնց թվում են Ջասթին Թիմբերլեյքը և Պատի Լաբելը:
2016 թվականին Բլեքուելի մոտ գլխուղեղի երկու ուռուցք է հայտնաբերվել: Դրանից բացի, նա ունեցել է այլ առողջական խնդիրներ:
Հիշեցնենք, որ ամերիկացի երաժիշտ Փրինսը մահացել է 2016 թվականի ապրիլի 21-ին: Երգիչ, երգահան և գործիքավորող Փրինսը համարվում էր իր ժամանակաշրջանի ամենահնարամիտ ու ստեղծագործող երաժիշտներից մեկը:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



