Գյումրին Սահմանադրության օրը համեմատաբար համեստ է նշում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Գյումրին Սահմանադրության օրը համեմատաբար համեստ է նշում:
Օրվա խորհրդով պայմանավորված, միջոցառումներ քաղաքում կիրականացվեն միայն երեկոյան: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց քաղաքապետարանի մամուլի խոսնակ Սոնա Առաքելյանը՝ փաստելով, որ երեկոյան 20:00-ին տոնական համերգ տեղի կունենա «Վարդանանց» հրապարակում:
Ինչպես միշտ այս անգամ ևս միջոցառման եկած գյումրեցիներին ու քաղաք այցելած հյուրերին կողջունի քաղաքապետարանի «Անի» փողային նվագախումբը: Ելույթ կունենա նաև դհոլահարների խումբը: Այլ միջոցառումներ նախատեսված չեն:
Արմենուհի Մխոյան
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



