Ֆրանսիայում պահանջել են Հասարակածային Գվինեայի նախագահի որդուն դատապարտել ազատազրկման եւ բազմամիլիոնանոց տուգանքի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայում դատախազը պահանջել է Հասարակածային Գվինեայի նախագահի որդուն 3 տարվա ազատազրկման դատապարտել Փարիզում շքեղ բնակարաններ եւ էկզոտիկ ավտոմեքենաներ գնելու համար միջոցների վատնման մեղադրանքով: Դրանից զատ, մեղադրական կողմը պահանջել է նրան 30 մլն եվրոյով տուգանել եւ բռնագրավել Ֆրանսիայում բոլոր ակտիվները:
Հասարակածային Գվինեայի նախագահի որդի, նաեւ երկրի փոխնախագահ Թեոդորին Օբիանգը հերքում է վատնած պետական միջոցների լվացման մեղադրանքները: Նրա դեմ դատավարությունը հեռակա է ընթանում:
Նշենք, որ Օբիանգը 2005 թվականին Փարիզի հարուստ շրջանում 25 մլն եվրոյով շքեղ բնակարան է գնել: Դրանից բացի, նա թանկարժեք մեքենաների հավաքածու ունի: Անշարժ գույքը եւ թանկարժեք իրերը հաշվի առնելով` նրա ակտիվների ընդհանուր արժեքը մոտ 100 մլն եվրո է կազմում:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



