Եվրամիությունը սեփական դատախազությունը կունենա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրամիությունը սեփական դատախազությունը կունենա: Համապատասխան որոշումը Ստրասբուրգում հուլիսի 5-ին ընդունել են Եվրախորհրդարանի պատգամավորները:
Ինչպես հաղորդում է DW.com-ը, ենթադրվում է, որ նոր կառույցը, որի աշխատանքներին կմասնակցեն ԵՄ անդամ երկրներից 20-ը, իր գործունեությունը կսկսի 2020-ին:
Նոր կառույցի հիմնախնդիրը կլինի ֆինանսական ոլորտում բազմամիլիարդանոց միջսահմանային խարդախության դեմ պայքարը, մասնավորապես` դրամաշորթության, փողերի լվացման ևեվրոպական ֆինանսական միջոցների հետ կապված խարդախության: Եվրահանձնաժողովի տվյալներով` միայն ԱԱՀ-ի հետ կապված միջսահմանային խարդախությունների պատճառով ԵՄ տնտեսությունը 50 մլրդ եվրոյի վնասներ է կրում:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



