Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Գյումրու գլխավոր շուկայի սեփականատերը դիմել է իրավապահներին՝ պարզելու, թե ով հավակնություններ ունի այդ տարածքի նկատմամբ. փաստաբան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Թե ո՞վ և ի՞նչ նպատակով էր բետոնե արգելապատնեշներով փակել Գյումրիի գլխավոր շուկայի մուտքերը ՝ «Ասատրյաններ Սախա-լենա» ՓԲԸ-ի փաստաբան Արտակ Մովսիսյանը դեռևս չի կարող ասել:  

Tert.am-ի հետ զրույցում փաստաբանը նշեց, թե ընկերությունը բողոք է ներկայացրել ոստիկանություն և Շիրակի դատախազություն՝ խնդրելով պարզել թե ովքեր են փակել մուտքը: 

Նշենք, որ տարածքը պատկանում է «Ասատրյաններ Սախա-լենա» ՓԲԸ-ին, որն էլ վարձակալությամբ տաղավարներ է տրամադրում առևտրականներին:  

«Դիմել ենք Գյումրի քաղաքի ոստիկանության բաժին՝ խնդրել վերացնել անօրինական  պատնեշը, հայտնաբերել, թե ով է կատարել և համապատասխան իրավական գնահատական տալ: Նույնաբովանդակ դիմում ենք ներկայացրել նաև Շիրակի մարզի դատախազին և այս պահին նյութեր են նախապատրաստվում դեպքի վերաբերյալ»,-ասաց նա: 

Նշենք, որ Գյումրիի գլխավոր շուկայի և «Լիանա» տոնավաճառի առևտրականները հուլիսի 4-ին վաղ առավոտից աշխատանքի գնալով՝ տեսել էին, որ շուկայի երկու մուտքերն են փակվել են բետոնե արգելապատնեշներով:

Փաստաբանն իր հերթին պատմեց, որ հուլիսի 3-ին ժամը 19:00-ի սահմաններում ընկերության տարածքի մուտքի մոտ հսկիչը նկատել է, որ անհայտ անձինք են մոտենում բեռնատարով և սկսել են մուտքի մոտ բետոնե պատնեշներ տեղադրել, ու զոդման միջոցով ամրացնել՝ ինչի պատճառով անհնար է դարձել  տրանսպորտային միջոցների, ինչպես նաև ոտքով ընկերության տարածք  մուտք գործելը: Հաջորդ օրը միայն քաղաքապետարանի և  ոստիկանության ձեռնարկած միջոցառումների արդյունքում այդ կառուցված  պատնեշները ապամոնտաժվել են  և մուտքը բացվել է:  

Փաստաբանն ասաց, որ ընկերության տարածքում տեղադրված տեսախցիկները արձանագրել են այդտեղ աշխատանքներ կատարող անձանց, ովքեր սակայն դեռևս շարունակում են անհայտ մնալ:  

Նման նախադեպ, Արտակ Մովսիսյանի լսելով մեկ անգամ էլ եղել, որ մուտքը փակվել է, իսկ թե ով այդ ամենի հետևում կանգնած, նշեց, թե խոսակցությունների մակարդակում են: «Իհարկե ենթադրվում է ընկերության դեմ է, ինչ-որ միտում կա, և հնարավոր է  ինչ-որ մեկը հավակնություններ ունի այդ տարածքի նկատմամբ կամ գտնում է, որ նման իրավասություն ունի փակելու տարածքը»,-ասաց նա:

Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ շուկայի տարածքի առևտուր անողները մատնանշել են, որ արգելապատնեշ տեղադրողները շուկայի դիմացի հատվածի սեփականատերերն են:

 

Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցել Փաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. Կարապետյան