Սաուդյան Արաբիան ֆինանսավորում է Բրիտանիայում գործող ծայրահեղականներին. զեկույց
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍաուդյան Արաբիան Մեծ Բրիտանիայում իսլամական ծայրահեղականության գլխավոր արտասահմանյան հովանավորն է: BBC-ի հաղորդմամբ` այս մասին այսվում է «Հենրի Ջեքսոն Սըսայիթի» բրիտանական վերլուծական կենտրոնի զեկույցում:
Զեկույցի հեղինակները նախազգուշացնում են զգալի ազդեցության և դրսից ստացվող ֆինանսավորման մասին, որոնք ուղղված են իսլամական ծայրահեղականության տարածմանը, այդ թվում և արմատական քարոզիչների ու ջիհադականների գործունեության տարածմանը Բրիտանիայում:
Վերլուծական կենտրոնը, որը մասնագիտանում է միջազգային քաղաքականության հարցերում, արդեն կոչ է արել հանրային հետաքննություն անցկացնել` պարզելու Սաուդյան Արաբիայի և Պարսից ծոցի այլ երկրների կապը Բրիտանիայում գործող ծայրահեղականների հետ:
Լոնդոնում Սաուդյան Արաբիայի դեսպանությունը բրիտանացի վերլուծաբանների պնդումները «բացարձակ կեղծիք» է անվանել:



