Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կուզեի աշխարհի բոլոր մասնագիտություններին տիրապետել. Հայկ Հովհաննիսյան

ԼԱՅՖ

Ամանորին ընդառաջ Citylife.am-ը զրուցեց դերասան Հայկ Հովհաննիսյանի հետ: Ամփոփելով 2016-ը` տեղեկացանք եկող տարվա պլանների մասին:

Citylife.am- Հա՛յկ, Ձեզ հանրությունը սկսեց ճանաչել հեռուստասերիալներից: Ինչպե՞ս ստացվեց Ձեր մուտքը  այս ասպարեզ:

Հայկ– Սովորում էի առաջին պրոֆեսիոնալ դերասանական ստուդիայում: Ավարտելուց հետո մասնակցեցի քաստինգների, որից հետո ստացվեց այն, ինչ ստացվեց:

Citylife.am- Ինչու՞ ընտրեցիք հենց այս ուղին: Կա՞ր արդյոք որևէ մեկի ուղղորդումը այս հարցում:

Հայկ– Մեծ սուտ կլինի, որ ասեմ, թե ես մանկուց հասկացա, որ դա իմն է կամ նման բան: Ուղղակի շատ եմ սիրում իմ գործը: Ես, անկեղծ ասած, կուզեի աշխարհի բոլոր մասնագիտություններին տիրապետել: Բոլորն ինձ համար հետաքրքիր են: Ուղղորդողի կերպարում տատիկս է եղել, ինչի համար շատ շնորհակալ եմ նրան:Citylife.am- Բացի դերասանի մասնագիտությունից, ունե՞ք այլ մասնագիտություն:

Հայկ– Այլ մասնագիտություն չունեմ: Չնայած նշեցի, որ շատ կուզեի:

Citylife.am- Ո՞վ կամ ի՞նչն է Ձեր հաջողության գրավականը:

Հայկ– Ես առհասարակ հաջողակ մարդ եմ: Չկա մեկը, կամ ինչ-որ բան, որից գալիս է իմ հաջողությունը:

Citylife.am- Ինչպիսի՞ տարի էր Ձեզ համար 2016 թվականը: Ի՞նչ հետաքրքիր իրադարձություններ տեղի ունեցան տարվա ընթացքում:

Հայկ– Շատ անհաջող տարի էր ինձ համար: Անկեղծ չեմ ցանկանա՝ նորից այս տարվա նման տարի լինի:

Citylife.am- Այնուամենայնիվ, ամփոփելով տարին, ինչպիսի՞ ձեռքբերումներ ունեցաք տարվա ընթացքում:

Հայկ– 2016-ին, որպես այդպիսին, ձեռքբերումներ չեղան:Citylife.am- Ի՞նչ սպասելիքներ ունեք կրակե աքաղաղից:

Հայկ- Կրակե աքաղաղից՝ ոչ մի: Իմ սպասելիքները ձմեռ պապիկից են:

Citylife.am- 2017 թվականին ի՞նչ նոր գաղափարներով հանդես կգաք:

Հայկ– 2017-ին շատ բան ունեմ պլանավորած և´ գործնական, և´ անձնական: Ուղղակի չեմ ցանկանա դրա մասին հիմա խոսել:

Citylife.am- Նոր տարվա հրաշքն ինքնին յուրաքանչյուրիս ունեցած հավատն է դեպի նրա իրականանալը: Հավատում ե՞ք ամանորյա հրաշքներին:

Հայկ- Հավատում եմ: Հարցի մեջ կար իմ պատասխանը` նոր տարվա հրաշքն ինքնին յուրաքանչյուրիս ունեցած հավատն է դեպի նրա իրականանալը:

Citylife.am- Եվ վերջում` ի՞նչ կմաղթեք գալիք տարում մեր հայ ազգին:

Հայկ– Կմաղթեմ, որ դառնանք ավելի կամեցող, ավելի բարի ու շատ կուզեմ, որ սահմաները լարված չլինեն:

Citylife.am- Շնորհակալ եմ, Հա՛յկ: Citylife.am-ի անունից շնորհավորում եմ Ձեր գալիք Ամանորն ու Սուրբ ծնունդը` ցանկանալով նորանոր հաջողություններ:

Երուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹԹրամփը Սի Ծինփինին նվիրել է սպիտակագլուխ արծվի արձան 19 հայ ծանրորդներ հանդես կգան Մ20 և Մ23 ԵԱ-ում Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Մոսկվան դեռ որոշում չի կայացել G20-ի գագաթնաժողովին Պուտինի և Թրամփի հանդիպման մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ Մեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԻրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էԷրդողանը խոսել է Սև ծովում անվտանգ նավարկության անհրաժեշտության մասին Փաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանՂազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում ԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյումՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Վտանգ․ ի՞նչ է կատարվում Հայաստանի դեղերի շուկայումՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ Սավգուլյան