Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կյանքը հենց հրաշք է, որ կա. Լուսինե Հովակիմյան

ԼԱՅՖ

Ամանորին ընդառաջ Citylife.am-ը հարցազրույց ունեցավ սիրված դերասանուհի Լուսինե Հովակիմյանի հետ : Վերջին շրջանում «Թաքնված սեր» հեռուստասերիալում նկարահանվող դերասանուհին խոսել է ամանորյա ակնկալիքների , աշխատանքի և ընտանիքի մասին:

Citylife.am- Ժամանակին Դուք հրաժարվել եք կարիերայից` ընտրելով ընտանիքը: Ձեր ընտրությունը տվեց և´ երջանիկ ընտանիք, և´ իրականում չուշացած մասնագիտական վերելքներ: Ո՞րն է երջանիկ ընտանիք ունենալու գաղտնիքը:

Լուսինե– Ամուր սիրո հիման վրա ստեղծված ընտանիքն եմ համարում իսկական, երջանիկ ընտանիք:

Citylife.am- Ավարտին է մոտենում «Թաքնված սեր» հեռուստասերիալը, հետագա ի՞նչ ակնկալիքներ կարող են ունենալ հեռուստադիտողները Լուսինե Հովակիմյանից:

Լուսինե– Հետագայի հետ կապված հստակ ոչինչ ասել չեմ կարող: ՈՒզում եմ ավելի շատ բալիկներիս կողքին լինել:

Citylife.am- Որքանո՞վ եք սկզբունքային դերեր ընտրելիս, ի՞նչ չափորոշիչների եք առաջին հերթին ուշադրություն դարձնում:

Լուսինե– Ինձ համար հետաքրքիր կարող է լինել ցանկացած դեր, պարզապես կան բաներ, որ ուղղակի չեմ անի:

Citylife.am- «Թաքնված սեր» հեռուստասերիալի անձնակազմի սոցիալական էջերում տեղադրված լուսանկարներից կարելի է ենթադրել, որ առողջ և ջերմ միջավայրում եք աշխատում: Որքանո՞վ է Ձեզ համար կարևոր աշխատանքային միջավայրն ու կոլեկտիվը:

Լուսինե– Այո´, ճիշտ եք նկատել, ունեմ շատ ջերմ կոլեկտիվ, ինչի համար շնորհակալ եմ Շանթ հեռուստաընկերությանը: Աշխատանքային միջավայրն, իսկապես, շատ եմ կարևորում: Ես սիրով չէի աշխատի, եթե իմ աշխատավայրում լիներ վատ աուրա: Կոլեգաներիս դրական տրամադրվածությունն, անշուշտ, ազդում է իմ աշխատանքի վրա:Citylife.am- Կվերադառնա՞ք թատրոն:

Լուսինե– Չեմ կարծում…

Citylife.am- Եվ ո՞րն է պատճառը:

Լուսինե– Անկեղծ ասած դժվար կլինի համատեղել թատրոնը, հեռուստատեսությունը և ընտանիքը: Նկատի ունեմ` ուզում եմ ավելի շատ ընտանիքիս կողքին լինել, իսկ այդ ամենը միասին, ժամանակային առումով, դժվար կլինի համատեղել:

Citylife.am- Ի՞նչ ձեռքբերումներ և ձախողումներ ունեցաք անցնող տարում:

Լուսինե- Ձեռքբերումներ…չգիտեմ, ուղղակի բուռն աշխատանքային տարի էր: Ձախողումներ, բարեբախտաբար, չեն եղել:Citylife.am- Ի՞նչ ակնկալիքներ ունեք գալիք 2017թվականից:

Լուսինե
– Ես միշտ մտածում եմ, որ լավ օրերն առջևում են…

Citylife.am- Ի՞նչ են Ձմեռ Պապիկից խնդրել Ձեր երեխաները. կհիշե՞ք` նրանց տարիքում դուք ի՞նչ էիք խնդրում:

Լուսինե– Երեխաներս խաղալիքներ են խնդրել, իսկ ես հստակ հիշում եմ` շա՜տ շոկոլադ էի խնդրում:

Citylife.am- Հավատում ե՞ք ամանորյա հրաշքներին: Ունե՞ք հրաշքի կատարման օրինակ Ձեր կյանքում:

Լուսինե– Իհարկե հավատում եմ: Կյանքը հենց հրաշք է, որ կա:

Citylife.am- Ձեր ամանորյա մաղթանքը հանրությանը:

Լուսինե– Պարզապես ուզում եմ միմյանց հանդեպ բարի լինենք:

Citylife.am-ը շնորհավորում է Ձեր գալիք Ամանորն ու ցանկանում օրհնություններով լի տարի: Շնորհակալ եմ, Լուսինե՛, հետաքրքիր զրույցի համար:

Հայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր Ավետիսյան300-ից ավելի մարդ զոհվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն պատասխանատուներն այդպես էլ պաշտոնապես չեն ֆիքսվել, և որևէ մեկն այս արյունոտ իրադարձության համար չի պատժվել. Տիգրան Աբրահամյան Այն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹԹրամփը Սի Ծինփինին նվիրել է սպիտակագլուխ արծվի արձան 19 հայ ծանրորդներ հանդես կգան Մ20 և Մ23 ԵԱ-ում Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Մոսկվան դեռ որոշում չի կայացել G20-ի գագաթնաժողովին Պուտինի և Թրամփի հանդիպման մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ Մեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԻրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էԷրդողանը խոսել է Սև ծովում անվտանգ նավարկության անհրաժեշտության մասին Փաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանՂազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում ԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում