Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինձ համար կարևոր փաստ է, որ ինձ ընդունում են այնպիսին, ինչպիսին ես կամ` հաշվի չառնելով արյունակցական կապերը. Նարեկ Մակարյան

ԼԱՅՖ

Citylife.am. Ամեն ինչի հիմքն ինքնին մանկությունն է: Կա ՞ն նմանություններ, որոնք պահպանվել են մինչ այժմ:

Նարեկ Մակարյան. Իրականում միշտ արկածներ եմ փնտրել և ամեն ինչում հետաքրքրություն գտել, ինչը մինչ այժմ պահպանվել է: Սիրում եմ մոտ ընկերներիս գլխին չար կատակներ խաղալ, ծննդյան նվերները հետաքրքիր, կրեատիվ տարբերակներով մատուցել: Եթե նվեր ընկերոջը, ապա միտք, որը կապված է ընկերության հետ, նվեր աղջկան, ուրեմն յուրահատուկ մոտեցմամբ: Սիրում եմ անակնկալներ մատուցել իմ ոճի մեջ:

Citylife.am. Ձեր տատիկը ռեժիսոր է եղել, ումից և ժառանգել եք դերասանական ունակությունները, իսկ պապիկը` հնչյունային ռեժիսոր: Սակայն այն ամենը, ինչը ձեռք եք բերել, եղել է միայն Ձեր աշխատանքի արդյունքը: Կիսվեք մեզ հետ Ձեր հաջողության բանաձևով:

Նարեկ Մակարյան.  Երբ դու ոչինչ չես ունենում, բայց հասնում ես ինչ-որ արդյունքի, հասկանում ես բանաձևը, և նույնիսկ կորցնելու դեպքում դու իմանում ես հաջողության հասնելու ճանապարհը:

Ես սկսեցի ծավալել իմ գործունեությունը, երբ նրանք տվյալ ոլորտում այլևս չէին աշխատում: Առաջին քայլերս էի կատարում, երբ մեր մեծերը` Մալխասը, պարոն Երզնկյանը, Մարտին Վարդանյանը և այլք, ինձ ճանաչեցին, սիրեցին և իմ ավագ ընկերները դարձան, հետո իմացան, որ տատիկս ու պապիկս այս բնագավառից են եղել: Ինձ համար կարևոր փաստ է, որ ինձ ընդունում են այնպիսին, ինչպիսին ես կամ, ոչ թե հաշվի առնելով իմ արյունակցական կապերը:

Citylife.am. Ձեր մասին հաճախ են պտտվում այնպիսի լեգենդներ, որոնք իրականությանը համապատասխան չեն: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ ամենին:

Նարեկ Մակարյան. Շատ անգամներ լսել եմ, որ ամուսնացած եմ և ունեմ երեխաներ, կամ ամուսնացած չեմ, բայց ունեմ երեխաներ: Իրականում ամուսնացած չեմ, չեմ եղել երբևէ, երեխաներ չունեմ դեռ: Սա է իրականությունը:

Citylife.am. Երբ հանդես եկաք որպես սերիալային դերասան, որոշակի ժամանակահատված դադարեցրեցիք երգչի գործունեությունը: Կարելի՞ է ենթադրել, որ սիրում եք կատարել մեկ բան, բայց գրագետ, տեղին և հնարավորինս չափ լավ:

Նարեկ Մակարյան. Եթե դերասանության հետ մեկտեղ տեսահոլովակ ներկայացնեմ, վերջինս կլինի անորակ` ժամանակի ոչ բավարար լինելու պատճառով, իսկ ես սիրում եմ իմ գործը լավ կատարել: Ամենակարող մարդ առահասարակ չկա, և կարծում եմ` զուգահեռաբար աշխատելը սխալ է : Ես մասնագիտությամբ երգիչ եմ, և ինձ համար առաջին սիրելի գործը երգելն է, երաժշտական աշխարհը:

Citylife.am. Ձեր երազանքներից մեկը գեղարվեստական ֆիլմում նկարահանվելն է, ստացել եք նաև առաջարկ: Առաջարկների դեպքում ֆիլմերում նկարահանվելը շարունակական բնույթ կկրի՞, թե, այնուամենայնիվ, կբավարարվեք մեկով:

Նարեկ Մակարյան. Եթե առաջարկներ լինեն, մեծ սիրով կընդունեմ: Ինձ դուր է գալիս լավ անձնակազմի հետ աշխատել: Թիմը գտնվում է կադրից դուրս, բայց ամենակարևոր դերն է կատարում: Եվ բացի այդ, ինձ դուր է գալիս դերասանությունը: Դու մարմնավորում ես մարդկանց կերպարներ, որոնք չես կարող ապրել իրական կյանքում:

Citylife.am. Կրկին երազանքների մասին. Արցախում եղած ժամանակահատվածը Ձեր մեջ առաջացրեց հարսանեկան պսակադրությունն այնտեղ անցկացնելու ցանկությունը: Ո՞րն է տվյալ ցանկության հիմանկան նախդրյալը:

Նարեկ Մակարյան. Ես մեծ սեր ունեմ Արցախի հանդեպ: Որևէ ուրիշ տեղ ես ինձ այնքան հանգիստ չեմ զգում, որքան Արցախում, չնայած որ այնտեղից արմատներ չունեմ: Իր կարևոր դիրքն ունի նաև հայրենասիրությունը: Իմ դիրքորոշումը այդ հարցում հետևյալն է. «Ես Արցախը ոչ մի թշնամու չեմ տա» : Իսկ Արցախում գտնվելուց հետո առավել ևս հասկացա, որ ոչ մի հայ չի տա:

Citylife.am. Համերգային շրջագայություններով հաճախ եք լինում արտերկրում: Վայր, որտեղ կցանկանայիք լինել:

Նարեկ Մակարյան. Կցանկանայի լինել Եվրոպայում, բայց ոչ համերգային շրջագայությամբ, ուղղակի ժամանակ կտրամադրեի շրջագայելու հետաքրքրության համար: Առավել ևս եթե վերջինս լիներ որևէ փոխադրամիջոցով, իսկ նախընտրությունս տալիս եմ մոտոցիկլետին:

Citylife.am. Ներկայիս գործունեությունը, ինչպիսի՞ նորությունների ականտես կլինի Ձեր հանդիսատեսը:

Նարեկ Մակարյան. Աշխատում եմ նոր երգերի ուղղությամբ: Մի քանի օր առաջ ընկերոջս ծննդյան տարեդարձն էր և անակնկալ կերպով որոշեցի երգ նվիրել: Երեք օրում ստեղծվեց երգը. բառերի և երաժշտության հեղինակն էլ ես եմ: Լավ հիթային երգ է ստացվել, որի վրա դեռ կաշխատեմ, իսկ տեսահոլովակ կլինի թե ոչ, չեմ կարող հստակ ասել: Զուգահեռաբար աշխատում եմ մեկ այլ երգի ուղղությամբ: Գործիքավորման փուլում է գտնվում, կատարում է «Դուետրո» ստուդիոն (Էդգար Ալեքսանյանը):Կրկին լավ, հիթային, տրամադրություն հաղորդող երգ, որը կարծում եմ տեսահոլովակ կունենա: Եվ բացի այս՝ ևս մեկ տեսահոլովակ, որի մասին շատ չեմ բացահայտի, միայն կասեմ, որ թեման հայրենիքն է: Ցանկանում եմ իրականացնել մեծ մաշտաբով` համարժեք գեղարվեստական ֆիլմին և մնայուն արժեք մեր ազգի համար, իսկ այս ամենը կապված է մեծ բարդությունների հետ: Այս ամենից զատ՝ ունեմ նաև գրված երգեր ուրիշ երգիչների համար, որոնք այս տարի լույս կտեսնեն:

Երուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹԹրամփը Սի Ծինփինին նվիրել է սպիտակագլուխ արծվի արձան 19 հայ ծանրորդներ հանդես կգան Մ20 և Մ23 ԵԱ-ում Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Մոսկվան դեռ որոշում չի կայացել G20-ի գագաթնաժողովին Պուտինի և Թրամփի հանդիպման մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ Մեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԻրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էԷրդողանը խոսել է Սև ծովում անվտանգ նավարկության անհրաժեշտության մասին Փաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանՂազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում ԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյումՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Վտանգ․ ի՞նչ է կատարվում Հայաստանի դեղերի շուկայումՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ Սավգուլյան