Սակարկություն չի լինելու՝ Էր Ռիադը բարձրաձայնել է Դոհայի հանդեպ դիրքորոշումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍաուդյան Արաբիան չի հրաժարվում Կատարի հետ երկխոսությունից, բայց համարում է, որ ահաբեկչության դեմ պայքարի հարցերը չեն կարող սակարկությունների առարկա լինել։ Այս մասին հայտնել է Ռուսաստանում թագավորության դեսպան Աբդուրրահման Բին Իբրահիմ ար – Ռասսին։
«Մենք չենք հրաժարվում երկխոսությունից, երբ այն օգտակար ու արդյունավետ է, բայց կան հարցեր, որոնք ենթակա չեն սակարկության կամ բանավեճի՝ դրանք են անվտանգությունը, կայունությունը, ահաբեկչության ու դրա քրեականացման դեմ պայքարը»,- ասվում է դեսպանի հայտարարության մեջ։
Դեսպանը նշել է, որ չնայած Դոհայի հետ հարաբերություններում սկսված ճգնաժամին՝ Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, ԱՄԷ-ն ու Բահրեյնը նախկինի պես Կատարը համարում են «Պարսից ծոցի տարածքի մի մասը ու մենք նրան չարիք չենք ցանկանում»։
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



