ԱՄՆ պետքարտուղարն աշխատանքային այցով կմեկնի Ուկրաինա և Թուրքիա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը մտադիր է հուլիսի 9-10-ն այցելել Ուկրաինա և Թուրքիա: Gazeta.ru-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարությունը:
«Պետքարտուղար Թիլերսոնը հուլիսի 9-ին իր առաջին պաշտոնական այցը կկատարի Կիև, որտեղ նա կհանդիպի Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի և կառավարության ու հասարակության ներկայացուցիչ երիտասարդ բարեփոխիչների հետ», - ասվում է հաղորդագրության մեջ:
Այնուհետև պետքարտուղարը կմեկնի Ստամբուլ, որտեղ հուլիսի 9-ին և 10-ին բարձրաստիճան պաշտոնյաների հետ կքննարկի երկու երկրի համագործակցությանն առնչվող հարցեր:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



