Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ե՛վ անձնական կյանքում, և՛ աշխատանքում ես սկզբունքային եմ. Հովհաննես Դավթյան

ԼԱՅՖ

Դերասան Հովհաննես Դավթյանը, ով հանդիսատեսին վերջին շրջանում ներկայանում է stand up ժանրում: Նա պատրաստում է նոր մոնոներկայացում:

Citylife.am. «Բանակում»-ից հետո տևական դադար տվեցիք: Բավական երկար ժամանակ չէիք երևում հեռուստաէկրաններին: Հետո վերադարձաք և նկարահանվեցիք «Դոմինո» սիթքոմում: Ո՞րն էր դադարի պատճառը:

Հովհաննես. Հետաքրքիր առաջարկ չկար. չէի նկարահանվում, նաև ուզում էի մի քիչ հանգստանալ, որովհետև բավական երկար ժամանակ շատ լարված գրաֆիկով եմ նկարահանվել «Բանակում», հետո էլ «Քաղաքում» սերիալներում, գրեթե ամենօրյա աշխատանքային գրաֆիկով:

Հովհաննես Դավթյան

Citylife.am. Վերջերս հիմնականում ներկայանում եք զվարճալի մոնո և stand up ժանրերի ներկայացումներով: Հայ հանդիսատեսն ինչպե՞ս Ձեզ ընդունեց այս տեսակ ներկայացումներում:

Հովհաննես. Ճիշտն ասած հանդիսատեսի մեծ մասը ինձ ճանաչում է հենց Ձեր վերոնշած սերիալից՝ «Բանակումից»՝ Մխոի կերպարով: Իրենք գալիս են ներկայացմանը, սկզբի հինգ-տասը րոպեն տպավորություն կա, որ ինձ չճանաչող հանդիսատեսի մոտ փոքրիկ հիասթափություն է: Միգուցե, որովհետև սպասում են, որ այդ կերպարի հետ կապված ինչ-որ բաներ կտեսնեն, հետո հասկանում են, որ բացարձակապես դրա հետ կապ չունեցող բան է, բայց էլ ավելի հետաքրքիր, էլ ավելի զվարճալի ֆորմատ, հետաքրքիր թեմաներ, հետաքրքիր ներկայացում ու արդեն կամաց-կամաց կլանվում, մխրճվում են դրա մեջ, ուզում են դա ընդունել: Դեռ նոր եմ սկսել՝ երկուսուկես տարի, բավական կարճ ժամանակահատված է իմ կարծիքով, որ բոլորը իմանան, բայց անում եմ ամեն ինչ, որ մեծ մասայականություն վայելի և շատ մարդիկ տեղյակ լինեն, հաճախեն, ճանաչեն իմ գործունեությունը և ինձ՝ որպես այդ ժանրում ներկայացող արտիստ:

Հովհաննես Դավթյան

Citylife.am. Տասներեք տարի աշխատել եք Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Կնկարագրեք հայկական թատրոնը ի՞նչ մակարդակի վրա է գտնվում:

Հովհաննես. Կարծում եմ, որ հիմա ավելի շատ ժողովուրդը տեղ է տալիս թեթև КВН-անման շոուներին, որտեղ ծիծաղն ավելի էժանագին է: Ես չեմ մեղադրում մարդկանց. դա ավելի շատ երկրի տնտեսական վիճակից է գալիս, մարդկանց վիճակից, որ թե ֆինանսական, թե մեկ ուրիշ առումներով՝ մարդիկ դժվար են ապրում, և առանց այդ էլ, առօրյա կյանքում շատ ծանր խնդիրներ և մտածելու բաներ կան. ուզում են մի քիչ լիցքաթափվել, ավելի թեթև ներկայացումների են գնում, այդ պատճառով փոքր-ինչ անտեսված է լուրջ թատրոնների ռեպերտուարային լուրջ ներկայացումները: Ես տեղյակ եմ, որ տոմսերը դժվար են վաճառվում, հիմա որևէ թատրոնում չեմ աշխատում, բայց ունեմ ընկերներ բոլոր թատրոններից: Գիտեմ, որ շատ դժվար են լցվում դահլիճները: Նույնիսկ պարտադրաբար տոմսերը տանում են դպրոցներ՝ աշակերտներին, որպեսզի կարողանան հանդիսատես ապահովել: Լավատեսորեն կարծում եմ, որ գնալով էլ ավելի լավ պետք է լինի, հուսանք:

Հովհաննես Դավթյան

Citylife.am. Կյանքում և բեմում Ձեր սկզբունքները նո՞ւյնն են:

Հովհաննես. Ե՛վ անձնական կյանքում, և՛ աշխատանքում ես սկզբունքային եմ: Եթե որոշեցի, որ մի բան պետք է այսպես լինի՝ իհարկե ստորություն անելով, խաբելով, անազնիվ ճանապարով չէ, բայց արդար մաքուր ճանապարհով, տքնաջան երկարատև աշխատանքի արդյունքում, դա այդպես կլինի:

Հովհաննես Դավթյան

Citylife.am. Կա՞ն պրոյեկտներ,որ սկցբունքորեն չեք մասնակցի:

Հովհաննես. Այո: Չեմ ուզում հիմա անուններ տալ, բայց հեռուստատեսային շատ էժանագին, շատ անճաշակ նախագծեր կան, որ թեկուզ ամսական երկու միլիոն դրամ աշխատավարձով էլ՝ երբեք չեմ մասնացի: Մի քանի նախագծեր կան, որ բառիս բուն իմաստով կապիկություն են անում, ճիշտ է, ունեն շատ հովանավորներ, բարձր ռեյտինգ, երեխաներն են շատ նայում, սիրում: Հնարավոր է, քանի որ մուլտֆիլմային գրաֆիկական լուծուներ կան, բայց ես իմ քրոջ երեխային, որ ինը տարեկան է, արգելել եմ դիտել:

Հովհաննես Դավթյան

Citylife.am. Գեղարվեստական ֆիլերում նկարահանվելու ցանկություն, առաջարկներ կա՞ն:

Հովհաննես. Ճիշտն ասած առաջարկներ շատ հաճախ չեն լինում, պարբերաբար են լինում, եթե թե՛ կերպարի առումով, թե՛ ֆինանսական շահեկան եմ համարում, ընդունում եմ հրավերները, որոնք որ չէ՝ մերժում: Վերջերս երկու նմանատիպ առաջարկ մերժել եմ՝ մեկը կերպարի առումով, որ իմ սրտով չէր, մյուսը՝ գումարային:

Հովհաննես Դավթյան

Citylife.am. Հեռուստաէկրաններին միշտ հայտնվել եք հետաքրքիր կերպարներով և հիմնականում հումորային դերերով: Չե՞ք ցանկանում որևէ լուրջ, ավելի Ձեր տեսակին մոտ դերով ներկայանալ հանրությանը:

Հովհաննես. Ես կարծում եմ, որ դերասանը պետք է խաղա և՛ դրամատիկ, և՛ կատակերգական կերպարներ: Ես պատրաստ եմ, ես կարող եմ, եթե երբևէ վստահվի դրամատիկ որևէ լուրջ կերպար և ինձ հարազատ լինի, սիրով կկերտեմ այդ կերպարը և կարծում եմ, որ լավ կխաղամ (ծիծաղում է): Բայց եթե չլինի, ես ինքս չեմ փնտրի կամ խնդրի. դժգոհ չեմ կատակերգական ժանրից, եթե ժողովուրդը ինձ ճանաչել, սիրել և ընդունել է հիմնակնաում այդ ժանրի մեջ, ուրեմն վատ չի ստացվում. ընթացք կա, աճ կա: Ես դեմ չեմ լինի հիմնականում ելույթ ունենալ, նկարահանվել այս ժանրում:

Հովհաննես Դավթյան

Citylife.am. Որո՞նք են ստեղծագործական կյանքի առաջիկա ծրագրերը:

Հովհաննես. Առաջիկա ծրագիրը իմ երրորդ ներկայացումն է, ես մոնոներկայացումներ ունեմ՝ stand up ոճի, առաջինը «Անքննությունն» էր, հետո՝ «Խառը Կանացին», հիմա երրորդն եմ պատրաստում: Սցենարական աշխատանքներն ընթացքի մեջ են: Աստված առաջ, եթե ամեն բան հաջողի, ցանկանում եմ հոկտեմբեր ամսվա մեջ իմ ներկայացումը հանձնեմ հանդիսատեսի դատին:

Հովհաննե՛ս, շնորհակալ եմ հաճելի և ուրախ զրույցի համար:

Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Մոսկվան դեռ որոշում չի կայացել G20-ի գագաթնաժողովին Պուտինի և Թրամփի հանդիպման մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ Մեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԻրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էԷրդողանը խոսել է Սև ծովում անվտանգ նավարկության անհրաժեշտության մասին Փաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանՂազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում ԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյումՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Վտանգ․ ի՞նչ է կատարվում Հայաստանի դեղերի շուկայումՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ամսաթվերը դեռևս համաձայնեցված չեն, սակայն կա ըմբռնում, որ այն տեղի կունենա մոտ ժամանակներս. Պեսկով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել Կարապետյան