Երևան, 19.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գեղեցկությունը նախ և առաջ առողջություն է. Լիլիթ Բաբասյանը՝ բարեկազմության և ճիշտ սննդակարգի մասին

ԼԱՅՖ

Ասում են՝ կարելի է ցանկացած նպատակի հասնել, եթե թեկուզ փոքրիկ քայլերով, բայց համառորեն գնում ես նպատակիդ հետևից. Citylife.am-ի այսօրվա հյուրը դիետոլոգ Լիլիթ Բաբասյանն է, ով իր համառ ջանքերի շնորհիվ կարողացել է ազատվել ավելորդ կիլոգրամներից, բայց այդ 33 կիլոգրամով կանգ չի առել, այլ այսօր իր փորձով կիսվում է նրանց հետ, ովքեր ցանկանում են վարել առողջ ապրելակերպ և լինել ավելի բարեկազմ: Իր ասելիքը Լիլիթը ներկայացրել է նաև գրքի տեսքով:

Citylife.am. Լիլի՛թ, այսօր դրական տենդենց է նկատվում հայ կանանց ու աղջիկների մոտ. նրանք ավելի ու ավելի են սկսել հետևել իրենց կազմվածքին. հաճախում են մարզասրահներ, տարատեսակ դիետաներ են պահում, մերսումների են գնում, սակայն շատերն այդպես էլ չեն հասնում բաղձալի արդյունքին. ո՞րն է խնդիրը:

Լիլիթ. Ամենակարևորը մոտիվացիան և կամքի ուժն են: Նույնիսկ եթե տրամադրում են իրենց սկսել ինչ-որ դիետա, մի որոշ ժամանակ հետո վրա է հասնում օրգանիզմի սթրեսը: Զրկելով իրենց տարատեսակ վիտամիններից, անհրաժեշտ սննդից՝ հասցնում են իրենց ծայրահեղ վիճակի, վերջում չեն դիմանում և հանձնվում են:

Citylife.am. Սուղ դիետայի արդյունքում մարդը մեկ շաբաթում կարող է նիհարել մոտ 7 կգ. ի՞նչ կասեք նման դիետաների մասին:

Լիլիթ. Միանշանակ սխալ է: Նման դեպքում մարդը մեծ վնաս է հասցնում առողջությանը. նույնիսկ 100 կգ կշռող կինը, որի մոտ կան ճարպային ահռելի կուտակումներ, եթե նման արագությամբ կորցնի քաշը, ապա դիետայից հետո կարճ ժամանակահատվածում կվերականգնի այն: Երբ մարդն իրեն սովի է մատնում և դրանից հետո անցնում է նույնիսկ թեթև ու ճիշտ սննդակարգի, ապա ցանկացած բան, որ կուտի սովի մատնվելուց հետո, կդառնա ճարպ. մեր օրգանիզմն այդպիսին է: Օրինակ, երբ ասում են, թե պետք չէ 18:00-ից հետո ուտել. սա միֆ է: Մարդու օրգանիզմը շարունակում է աշխատել, տեղի է ունենում էներգիայի ծախս, և եթե անգամ առավոտյան ուտի անյուղ կաթնաշոռ, այն իր մոտ կվերածվի ճարպի, քանի որ օրգանիզմը «կվախենա», որ իրեն կրկին սովի կմատնեն, ուստի կաթնաշոռը կդարձնի ճարպ` որպես իր համար պահուստ:

Լիլիթ Բաբասյան

Citylife.am. Այսօր լայն տարածում են գտել ջրային դիետաները, ավելի մասնագիտորեն կբացատրե՞ք ջրի դերն այս հարցում:

Լիլիթ. Ես իմ հաճախորդներին խորհուրդ եմ տալիս շոգ եղանակին օգտագործել օրական 2 լիտր, իսկ ավելի զով եղանակին՝ 1.5 լիտր ջուր: Իսկ ջրային դիետաներին միանշանակ բացասական եմ վերաբերում: Այս դեպքում հնարվոր է մինչև 5 կիլոգրամ նիհարել, բայց երբ մարդը անցնի իր սովորական ապրելակերպին, քաշը կվերականգնվի:

Լիլիթ Բաբասյան

Citylife.am. Լիլի՛թ, իսկ Ձեր հաճախորդների սննդակարգի մոտավոր նկարագիրը կարո՞ղ եք տալ:

Լիլիթ. Առավոտյան խորհուրդ եմ տալիս սկսել հերկուլեսի շիլայով, ինչի մեջ կան մեր օրգանիզիմի համար անհրաժեշտ ածխաջրերը, որոնք մեր էներգիայի կարևոր աղբյուրն են, այնուհետև, ովքեր ճնշման հետ խնդիր ունեն, կարող են իրենց թույլ տալ մեկ գդալ մեղր: Հետո գալիս է միրգը. տվյալ դեպքում ես չեմ թույլատրում տարատեսակ մրգերը խառնել: Օրինակ, եթե այսօր կերել եք խնձոր, ուրեմն թող լինի միայն խնձոր, վաղը կարելի է միայն դեղձ և այսպես շարունակ: Ճաշին կարելի է սմբուկի կամ դդմիկի խորոված (առհասարակ ես միշտ սեզոնային մրգեր և բանջարեղեն եմ առաջարկում, որոնք տվյալ պահին մատչելի են) և հավի միս: Ճաշի և ընթրիքի միջակայքում կարելի է թեթև բանջարեղանային աղցան, ընթրիքին` ձկնեղեն և բրոկոլի, իսկ քնելուց 3 ժամ առաջ, եթե մարդը չի դիմանում, կարելի է նաև օգտագործել կեֆիր:

Լիլիթ Բաբասյան

Citylife.am. Լիլի՛թ, սննդակարգը մշակելիս Դուք տվյալ հաճախորդի համար մշակում եք համապատասխան դիետա` կալորիաները հաշվի առնելո՞վ:

Լիլիթ. Եթե անկեղծ, ես կալորիաները հաշվի չեմ առնում, այլ առաջարկում եմ սննդակարգ, որտեղ կան օրգանիզմի համար անհրաժեշտ ածխաջրեր, սպիտակուցներ, ճարպեր: Մշակում եմ իմ անձնական օրինակով՝ հարմարեցնելով տվյալ հաճախորդին: Երբ ես էի այցելում Մոսկվայում համապատասխան կուրսերի, ինձ մի անգամ ասացին, որ ճաշը պետք է լինի պարտադիր ժամը 14:00-ին, և ինձ տանջում էր ‹‹ինչու›› հարցը. գուցե ես այդ ժամին սոված չեմ, գուցե երբ ստիպված լինեմ ուտել, ինձ լիքը ու ծանր կզգամ, կամ գուցե այն մարդը, ով հետևում է նման ռեժիմին, տվյալ պահին տրանսպորտում է, ապա նրա մոտ սկսվում է հոգեբանական սթրես, սկում է մտածել, որ ինքը խախտեց ռեժիմն ու հիմա կգիրանա. սա բացասաբար է ազդում կուրսի վրա: Ճաշել կարելի է մինչև 16:00-ն, երբ մարդը ցանկանա. պետք չէ նրան պարտադրել:

Լիլիթ Բաբասյան

Citylife.am. Լիլի՛թ, իսկ Դուք բացի սննդակարգից ի՞նչ հաճախականությամբ եք Ձեր հաճախորդներին ուղարկում մարզասրահ:

Լիլիթ. Երբ ինձ մոտ գալիս են, միշտ հարցնում են՝ պարտադի՞ր է սպորտզալը, ասում եմ՝ ոչ, եթե Ձեզ պարզապես նիհարել է պետք, կարող եք նիահրել վազքի միջոցով և կարդիոյի գնալով, իսկ եթե ուզում եք նաև մկանոտ մարմին, ինչպիսին իմն է (թեպետ շատերը ասում են, որ ես կանացի չեմ, ամբողջովին մկան եմ, բայց ես գիտեմ, որ հայ հասարակությունը պարզապես դեռ սովոր չի: Մի քանի տարի հետո մկանոտ կազմվածքով կանայք կհամարվեն գեղեցիկ, և շատերը կձգտեն դրան), ապա նիհարելուց հետո կզբաղվեք արդեն կազմվածքը ձգելով և մկանոտ դարձնելով: Ճիշտն ասած, մեր սպորտզալերի մարզիչները հաճախ գումարի համար 100 կիլոգրամանոց աղջկան կարող են ուժասպառ անել՝ տալով տարատեսակ ծանրաձողեր, արդյուքում՝ այդ աղջիկը իր ճարպի հաշվին կունենա մկաններ, բայց նույն քաշը: Երբ ես նոր էի եկել Երևան, գտա մեր տան մոտակայքում մարզասրահ և որոշեցի հաճախել, մի քանի հաճախումներից հետո այլևս չգնացի. աղջիկները գալիս են շպարված, կարճ շորտերով, կարծես իրենց ներկայացնելու, կարծես սպորտզալը նորաձև է, ուղղակի ժամանակի պահանջ է, իսկ մարզիչները՝ չաղ, ճարպոտ. հարց է առաջանում՝ մարզիչը, ում որովայնը քսվում է գետին ինչպե՞ս կարող է մարզել Ձեզ: Ցավոք, նման բաներ շատ կան:

Լիլիթ Բաբասյան

Citylife.am. Լիլի՛թ, վերջում ի՞նչ խորհուրդ կտաք մեր աղջիկներին և կանանց, որպեզի նրանք լինեն ավելի գեղեցիկ և բարեկազմ:

Լիլիթ. Խորհուրդ կտամ չպահել դիետաներ, հետևել պարզապես ճիշտ սննդակարգի: Ինչպես նկատեցիք, իմ աղջիկները, սովամահության չեն ենթարկվում, նրանք ստանում են օրգանիզմին անհրաժեշտ ամեն ինչ: Հայ ընտանիքներում ընդունված է նստել և ուտել հեռուստացույցի առաջ տարատեսակ չիփսեր, պոնչիկներ, արևածաղկի սերմեր: Պարզապես խուսափեք նման վնասակար սովորույթներից: Նաև խորհուրդ կտամ ոչ մեկին չպատմել այն մասին, որ Դուք հատուկ սննդակարգի եք հետևում: Իմ աղջիկներից գալիս են և ասում, որ ընկերուհուն են հյուրընկալվել, չեն դիմացել և կերել են նրա հյուրասիրած թխվածքը: Խուսափե՛ք մարդկանց պատմելուց: Ցավոք, մարդկային նախանձը, կարող է վնաս հասցնել Ձեզ: Ասացեք, որ Դուք ալերգիա ունեք, բժշիկն է արգելել: Ինքս շատ եմ դառնում նախանձի զոհ: Ասում են, որ համապատասխան կրթություն չունեմ. իսկ ի՞նչ կապ ունի կրթությունը, եթե ես պարզապես իմ փորձով կիսվում եմ, և մարդիկ հավատում են ինձ: Ինձ մոտ գալիս են նաև տարբեր դիետոլոգների և նմանատիպ կազմակերպություններից, որոնք ահռելի գումարներ են վերցնում և խոստացած արդյունքը չեն ապահովում՝ չնայած կան նաև աղջիկներ, ովքեր ունեցել են քաշի նվազում, բայց բոլոր դեպքերում գալիս են ինձ մոտ: Նրանցից յուրաքանչյուրի հետ (իսկ նրանք 400-ից ավելին են) ես անհատապես եմ աշխատում, ամեն օր կապի մեջ եմ՝ ինչ կերան, ինչ արեցին: Միայն գումար չեմ վերցնում և մոռանում նրանց, ո՛չ: Ես այսօր շատ լավ առաջարկներ ունեմ: Կարմիր խաչը պատրաստվում է հատուկ կլինկա բացել, որտեղ կգան ճարպակալած և քաշի հետ խնդիր ունեցող մարդիկ. սա առաջինն է և միակը Հայաստանում, և ես հրավիրված եմ այնտեղ որպես դիետոլոգ: Պարզ է, որ սա կարող է դժգոհություն առաջացնել հայտնի և մասնագիտական լուրջ փորձ ունեցող դիետոլոգների մոտ. մի 24-ամյա աղջիկ եկել է Մոսկվայից և կարճ ժամանակում նման արդյունք է գրանցում: Եթե անկեղծ, ես ինքս շատ զարմացած եմ իմ արդյունքներից, բայց Աստված տեսել է իմ համառ աշխատանքը, ուժը, եռանդը, սերը, որ ես դրել եմ այս ամենի մեջ, և ինձ օգնել է: Նրանք, ովքեր աշխատում են իրենց մարմնի վրա, գիտեն ինչ բարդ աշխատանք է դա, բայց մի՞թե ավելի լավ չէ սեփական մարմինը կատարելագործել, քան ուրիշներին պախարակել: Կարելի է պարզապես ոգևորվել և քարկոծելու փոխարեն ուրախանալ մարդու հաջողություններով: Եղեք գեղեցիկ և առողջ: Գեղեցկությունը նախևառաջ առողջություն է:

Ձյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Իրանը հարձակվել է Բահրեյնի, ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի վրա Հաստատվել են բուհերի 2026-2027 ուստարվա կրթական ծրագրերով ընդունելության տեղերը Արարատ Միրզոյանի գլխավորությամբ Մասկատում քննարկվել են Մերձավոր Արևելքի զարգացումներն ու ՀՀ առաջնահերթությունները «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության թիմի փորձագետ Զվիկա Խայմովիչի հարցազրույցըՌուսաստանի համար Զելենսկին երբեք չի լինի բանակցությունների օրինական կողմ․ Մեդվեդև Իրանում շարունակվող հակամարտությունը զգալի ռիսկեր է ստեղծում համաշխարհային սննդամթերքի գների աճի համար. ԱՄՀ Կտրամադրվեն 0%-ով գյուղատնտեսական վարկեր. Գևորգ Պապոյան Հանգստացի Նիկոլ Փաշինյան. Ալիկ ԱլեքսանյանՔաղաքացին թիվ 46 երթուղայինից իջնելուց հետո կանգառում գիտակցության չգալով մահացել է Վթար է․ ջուր չի լինելու Վիզաների ազատականացումը արտագաղթի կբերի՞. մասնագետների կանխատեսումը Հայաստանը լինելու է ուժեղ, արժանապատիվ, խաղաղ և իր ապագան ինքնուրույն կերտող պետություն․ Իրինա ՅոլյանԼրագրողները հաշմանդամ կդառնան, իսկ պետությունը կվերանա. Նիկոլ Փաշինյանի նոր թեզերը․ Էդմոն ՄարուքյանԳարեգին II-ը ցանկանում է մասնակցել Պատրիարքի հուղարկավորությանը. Փաչուաշվիլի Վախեցնել պատերազմով, սպառնալ խաղաղությամբ. Վահե ՀովհաննիսյանՄԻՊ–ը հանդիպել է Ադրբեջանից վերադարձած Դավիթ Դավթյանին Արամ Վարդևանյանը իշխանության մանիպուլիացիաների մասինԻրանի 20 միլիոն ադրբեջանցիներից պատկերացնո՞ւմ եք գան Սյունիք, դեմոգրաֆիան կարող է փոխվել (տեսանյութ) Տիբո Կուրտուան բաց կթողնի մոտ 6 շաբաթ «CPS» ընկերությունը հերքում է տեղեկությունը, որ Ադրբեջանից վառելիք է ներմուծել Սաուդյան Արաբիայում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավթավերամշակման գործարանի վրա Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթանակ է տարել շախմատի միջազգային մրցաշարի երկու խաղափուլերում Իվետա Տոնոյանի արձագանքը իշխանությունների ղեկավարի այսօրվա հայտարարություններինԱՄԷ-ում տեղակայված ամերիկյան ռազմաբազայում պայթյուններ են տեղի ունեցել Հրազդանում հայտնաբերվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ողորկափող հրացան, երկու ատրճանակ, 600 փամփուշտ Հայրենասիրություն, անձնազոհություն և իշխանության գին՝ Իրանի ու Հայաստանի համատեքստում․ Մհեր Ավետիսյան«Թատրոնի միջոցով հայ երեխաները ԱՄՆ-ում չեն մոռանա լեզուն». Լոս Անջելեսում գործող «Glendale theatre group» տիկնիկային թատրոնը ներկայացնում է հայկական մշակույթը ՀայաՔվեն կարևորություն է տալիս ոլորտային բոլոր հիմնախնդիրներին. խոսում են Հայաքվեի կանայքՌուսաստանը հույս ունի եռակողմ բանակցությունների վերսկսման․ Պեսկով Մենք գաղափարապես ամենամոտը «Միասնության թևերի» հետ ենք. Ավետիք Չալաբյան Պատասխան Փաշինյանին. Նարեկ ԿարապետյանԵթե ինքներս մեզ չօգնենք, ոչ ոք չի գա մեզ փրկելու․ Արմեն ՄանվելյանԺամանակն է բացել դեէuկալացիայի ուղին՝ Մերձավոր Արևելքում կայունություն հաստատելու համար. Մակրոն Հնդկաստանի ԱԳՆ-ն կոչ է արել դադարեցնել hարձակումները Պարսից ծոցի էներգետիկ օբյեկտների վրա ԵՄ-ն չի հասկանում ԱՄՆ նպատակները Իրանում. Կալլաս Գյուղատնտեսության ոլորտում տրամադրված վարկերի ծավալն աճել է 10.4%-ով․ Պապոյան «Հրազդանի թիվ 2 մսուր-մանկապարտեզ»-ի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է Վերակենդանացման միջոցառումներից հետո պահպանվում է խորը կոմատոզ վիճակ․ ծեծի ենթարկված երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է Դաժան պատմություն․ բժիշկները 1 տարեկան երեխայի կյանքի համար պայքարում են, իսկ երեխայի քույրն առողջական խնդիրներ ունի Չեմպիոնների լիգա. 1/4 եզրափակիչի ժամանակացույցը Երևանում մայրը բռնnւթյուն է կիրառել 3-ամյա երեխայի նկատմամբ. ի՞նչ է հայտնիՎերջապես հայր կդառնամ. Կարո Հովհաննիսյանի անկեղծ զրույցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹԱրցախի ժողովուրդը վերադարձի իրավունք ունի. Բագրատ Միկոյան«Թատրոնի միջոցով հայ երեխաները ԱՄՆ-ում չեն մոռանա լեզուն». Լոս Անջելեսում գործող «Glendale theatre group» տիկնիկային թատրոնը ներկայացնում է հայկական մշակույթը Ռուբեն Վարդանյանի կինը նամակ է հղել ԿԽՄԿ նախագահինՀաճախորդի միջազգային օրը Ucom-ի ղեկավար անձնակազմը նշում է բաժանորդների հետ միասին Մոսկվայի օդային անվտանգությունը հայ մասնագետներն են ապահովում, դուք եվրոպաներից եք մասնագետ բերում. Արշակ ԿարապետյանԱՄՆ հետախուզությունն անկանխատեսելի է համարում ՀՀ Սահմանադրության ընդունումը Ե՞րբ կնշվի Վերջին զանգն այս տարի