Երևան, 20.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ամեն ինչ մոնոպոլիզացված է. Արփինե Բեկջանյանը մեկնաբանում է իր տևական դադարը

ԼԱՅՖ

Citilfie.am-ի հյուրն է 90-ականների հայտնի երգչուհի Արփինե Բեկջանյանը:

Citylife.am. Արփինե՛, Դուք այն երգչուհիներից եք, ով երկար դադար ունենալուց հետո էլ ունի հավատարիմ երկրպագուներ և հանդիսատես, ինչու՞մն է գաղտնիքը:

Արփինե. Կարող եմ գլուխ գովալ այդ առումով, որ ես և իմ նման շատ երգիչ-երգչուհիներ կան, ովքեր այս ասպարեզում շատ քիչ են երևում, բայց սիրված են ժողովրդի կողմից: Դա գալիս է այն դժվար, բայց հաճելի 90-ականներից, այսինքն՝ մարդկանց մոտ դեռ խոսում է նոստալգիկ վիճակը: Ու շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր ինձ հիշում և երկրպագում են՝ չնայած իմ դադարին:

Citylife.am. Արփինե, Դուք ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ հիասթափված եք հայկական շոու-բիզնեսից և պայքարելու իմաստ այլևս չկա: Ո՞րն է պատճառը:

Արփինե. Եթե ես այնտեղ ինչ-որ լուսավոր բան տեսնեի, հաստատ նման բան չէի ասի: Իմ կոլեգաներից շատերը մինչև հիմա այնտեղ են, բայց ես նրանց չեմ տեսնում ոչ մի պետական համերգների կամ մշակութային նախաձեռնության մեջ: Հիասթափությունը գալիս է նրանից, որ ինչ էլ անենք, միևնույն է մեզ ճանապարհ չեն տալու: Ամեն ինչ մոնոպոլիզացված է: Սկզբում խոչընդոտ էր հանդիսանում կոնկուրենցիա ասվածը, այնուհետև մեզ քաղաքականացրին՝ համարելով «լևոնական երգիչ-երգչուհիներ», Ինչն աբսուրդ էր, որովհետև արվեստը հեռու է քաղաքականությունից:

Արփինե Բեկջանյան

Citylife.am. Էկրանին չերևալու պատճառների մեջ չե՞ք տեսնում ձեր մեղքի բաժինը ևս:

Արփինե. Ոչ, որովհետև եթե ինչ-որ մեկը համարի, որ իմ երգերը կարող են լինել ոչ լիարժեք և անճաշակ, ես կասեմ՝ այսօր աղբն էլ է շատ մեր հեռուստաէկրաններին: Ու երբևէ թող չհամեմատեն իմ և իմ կոլեգաների երգածն այն ամենի հետ, ինչ հիմա տեղի է ունենում: Ես համարում եմ, որ միակ խնդիրը մոնոպոլիզացված իրավիճակն է բոլոր ոլորտներում:

Citylife.am. Արփինե՛, Դուք ունեք հրաշալի զավակներ, եթե նրանք որոշեն ընտրել բեմը, Դուք որևէ ազդեցություն կունենա՞ք նրանց ընտրության վրա:

Արփինե. Չնայած նրան, որ իմ դուստրն ունի հրաշալի ձայն՝ ես և իմ ամուսինը չէինք ցանկանա նրան տեսնել հայկական շոու-բիզնեսի մեջ: Բայց եթե նա ուզենա շարունակել այս ասպարեզում, մենք ամեն ինչ կանենք, որ դա տեղի ունենա արտասահմանում, որտեղ երեխան գնահատված կլինի:

Citylife.am. Ու՞մ երգերը և երաժշտությունն են ոգեշնչել և շարունակում ոգեշնչել Ձեզ:

Արփինե. Չեմ կարող տարանջատել ոչ մեկին և տալ կոնկրոտ անուններ: Ես լսում եմ ամեն ինչ, բայց այդ ամեն ինչի մեջ ամենալավը: Շատ բաներ ես իմ ամուսնուց եմ վերցնում: Նա իմ լավագույն ուսուցիչն է,  ով ունի վոկալի առումով հրաշալի ճաշակ:

Արփինե Բեկջանյան

Citylife.am. Միայն սերը բավարա՞ր է երջանիկ լինելու համար:

Արփինե. Միայն սերը բավարար չէ, եթե չլինեն միմյանց հանդեպ փոխըմբռնումը, հարգանքը: Դրանք լրացնում է սեր հասկացողությանը:

Citylife.am. Երբևէ մտածե՞լ եք արտասահման տեղափոխվելու և այնտեղ ստեղծագործելու մասին:

Արփինե. Իհարկե, մտածել եմ, ու եթե հնարավորություն ունենայի, անպայնամ կգնայի և իմ գործը կշարունակեի այնտեղ, որտեղ ես և իմ ամուսինը կլինեինք գնահատված:

 

Citylife.am. Ի՞նչ նոր ծրագրեր ունեք:

Արփինե. Նոր երգով հանդես գալու և իմ երկրպագուներին ուրախացնելու ցանկությունս մեծ է: Փորձում եմ անել ամեն ինչ, որ թեկուզ մեկ երգով հանդես գամ նրանց համար, ովքեր սիրում և գնահատում են արվեստը:

Citylife.am-. Շնորհակալ եմ, Արփինե՛: Թող այսուհետ ևս հաջողությունն ուղեկից լինի Ձեր ստեղծագործական կյանքի ընթացքում:

Հարգում ենք Բաքվի և Երևանի ուղիղ երկխոսություն վարելը. կարգավորման ներկայիս փուլը մեկնարկել է հենց ռուսական կողմի նախաձեռնությամբ. Զախարովա Ողբերգական պայթյուն Թբիլիսիում․ Հայաստանը ցավակցություն է հայտնել Վրաստանին ՌԴ-ի հետ սահմանն ամբողջությամբ կփակվի․ հայտնի է այդ երկրի որոշման պատճառը Ռոմանոս Պետրոսյանի հետ բանավեճին պետք է Դավիթ Ղազինյանը մասնակցի․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ Հայաստանում ճանապարհային վթարների հետ կապված նոր փոփոխություններ են նախատեսվում Պուտինը պшտերազմ է մղում ամբողջ Եվրոպայի դեմ. Մերց Ի՞նչ է սպասվում ռուբլու փոխարժեքին 2027 թվականին«Պալաչի» եղբայրը՝ ազատազրկված թմրամիջոցների իրացման գործով Ինչ եղանակ սպասել դեկտեմբերին․ ձմեռը կսկսվի՞ խիստ ցրտերովՍոֆթԿոնստրակտն ու Հայաստանի ֆրանսիական համալսարանը նոր հուշագիր են ստորագրելԱմիօ բանկն ու «Փարվանյան քոնսալթինգը» միավորում են հնարավորությունները՝ նպաստելու միջազգային բրենդների մուտքին ՀայաստանՍամվել Կարապետյանը, որը մեծ ներդրում է ունեցել հայ ժողովրդի կյանքում, այսօր գտնվում է բանտում միայն այն պատճառով, որ խոչընդոտում է ներկայիս իշխանություններին. տեսանյութ Փարիզի արվարձանում գտնվող 18-հարկանի բնակելի շենքում hրդեհ է բռնկվել. կա զnh և վիրավnրներ Դավիթ Բեկի փողոցում բшխվել են «SHACMAN»-ը և «Mitsubishi»-ին. մի քանի րոպե անց կրկին բшխվել են մեկ այլ բեռնատարն ու մարդատարը Երկուշաբթի կհրապարակվի Սահմանադրության նախագիծը. ՓաշինյանՌԴ-ի դեմ նոր պատժամիջnցներ սահմանելու ուղղությամբ ԵՄ-ի գործողություններն առանց պատշաճ պատասխանի չեն մնա. Զախարովա Փաշինյանը հեռանալու է. «Ուժեղ Հայաստանը» թույլ չի’ տալու Հայաստանում ալիևյան սահմանադրություն անցկացնել. Տիգրան ԱբրահամյանԵ՞րբ կավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը․ ի՞նչ սպասել 2027 թվականինՍպասվում է առանց տեղումների եղանակ. oդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով «Не газуй, թե չէ կգնամ, ու դու կկորցնես քո ամենանվիրված կոլաբորանտին». Փաշինյանի ակնարկը Ալիևին․ Տաթևիկ Հայրապետյան Կիևի քաղաքապետ Կլիչկոն հայտնել է Դնեպրի վրայով անցնող երեք կամուրջների վնասման մասին39-ամյա Մեսսին ՄԼՍ-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է Մասիսում «Dodge»-ը վրшերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա բшխվել կայանված «Opel»-ին Շարունակվում են ՀՀ քաղաքացիների արտաքսումները․ նոր թռիչքՀ1-ի եթերում 670 հազար դրամից 5.2 միլիոն դրամ աշխատավարձ ստացողը սուտ է տարածում. պահանջում եմ բանավեճ. Դավիթ ՂազինյանԹրամփը ճնշում է գործադրել Պուտինի վրա․ Axios 15 երկրի ԱԳ նախարարները ողջունել են Իսրայելի դեմ պատժամիջnցները Կենսաթոշակառուների հետվճարների վերաբերյալ կարևոր պարզաբանում՝ նախարարությունից Դավիթ Բեկի փողոցում բшխվել են «SHACMAN»-ը և «Mitsubishi»-ին. մի քանի րոպե անց կրկին բшխվել են մեկ այլ բեռնատարն ու մարդատարը 15 երկրի ԱԳ նախարարները ողջունել են Իսրայելի դեմ պատժամիջnցները Տարբեր կարծիք ունենալը դեռ չի նշանակում թշնամի լինել․ Մհեր ԱվետիսյանՍամվել Կարապետյանը խորը կապ և պատասխանատվության զգացում ունի իր ժողովրդի հանդեպ, և նրա գործողությունները բխում են այդ ներքին համոզմունքից, ոչ թե արտաքին պարտավորությունից․ Դավիթ ՂազինյանԵրևանում՝ խմորեղենի արտադրամասում հրդեհ է բռնկվել Քաղաքում առկա բոլոր խնդիրները իշխանության համակարգային տապալnւմների հետևանքն են. Տիգրան Աբրահամյան Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի առաջիկա առաջնահերթություններըՏարածաշրջանային բախումների եզրին. Արշակ Կարապետյանը՝ անվտանգության մեխանիզմների, 102-րդ ռազմաբազայի և արժանապատիվ պայքարի մասին․ «Փաստ»Փաշինյանին հարցեր տալը՝ այլևս ոչ թե անիմաստ, այլև կոլեգիալ համերաշխությանը հակասո՞ղ․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանի փորձը կարող է լավ հիմնավորում դառնալ Հայաստանում կենսաթոշակառուների գույքահարկի արտոնության պահանջի համար․ ԿամենդատյանԱշտարակ-Ուջան ավտոճանապարհին վարորդը «Լադա»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կա վիրավnր Սամվել Կարապետյանին կալանավորեցին, որովհետև Հեյդարի որդուն թույլ չի տալիս ալիևյան սահմանադրությունը թելադրել հայ ժողովրդին. Անուշ Միրզոյան«Ծննդյան վայր՝ Ադրբեջան». ինչու է այսպես նշվում արցախցիների նոր անձնագրերում Կյանքից հեռացել է Մարինե ՄարինոսյանըՊՆ-ն արձագանքել է բանակում մահերի թվի վերաբերյալ քննադատությանը ՊՆ-ն փորձում է հասարակական դիսկուրսից դուրս մղել ոչ մարտական պայմաններում բանակում զոհերի խնդիրը․ Մարիաննա ՂահրամանյանԶելենսկին հայտարարել է, որ Ուկրաինային Արևմոտքից 115 միլիարդ դոլար է անհրաժեշտ Պակիստանում ավտոբուսի և ավտոցիստեռնի բախմшն հետևանքով 10 մարդ է մահшցել Երևանում՝ խմորեղենի արտադրամասում հրդեհ է բռնկվել Կենսաչափական փաստաթղթում «ծննդյան վայրը» նշման դաշտը կարգավորվում է ISO 3166 ստանդարտով․ ՆԳՆ պարզաբանում էԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներՇենքի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի, ևս երկուսը դեռևս փլատակների տակ են․ Թբիլիսի