Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում հուլիսի 5-ին` ՀՀ Սահմանադրությանը օրը, տեղի է ունեցել պարգևատրման արարողություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից, Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակի առթիվ, Հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման և զարգացման գործում ներդրած ավանդի համար «Գանձասար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Զարմինե Չիլաբոշյան-Պողիկյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով: ՀՀ Նախագահ Սերժ #Սարգսյանի անունից պարգևը հանձնել է Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանը:




1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



