Կոկորդիլոսը կծել է ջրի մեջ բնական կարիքները հոգացող զբոսաշրջիկի ձեռքը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեքսիկայի Կանկուն քաղաքում կոկորդիլոսը հարձակվել է զբոսաշրջիկի վրա՝ կծելով տղամարդու ձեռքի մի մասը, գրում է Riviera Maya News-ը։
Նախնական տվյալներով, Քել Մոնզոնը, որը հանգստանում էր հանգստավայրի հյուրանոցներից մեկում, բակ էր դուրս եկել ու որոշել էր միզել մոտակայքում գտնվող ծովածոցում։ Նշում են, որ տղամարդը հարբած է եղել։
Այնտեղ նրա վրա հարձակվել է կոկորդիլոսը, կծելով 40-ամյա զբոսաշրջիկի աջ ձեռքը՝ դաստակից վերեւ։ Մոնզոնի բղավոցներից հյուրանոցի պահակն է դուրս եկել ու բժիշկներ կանչել։
Տղամարդուն տեղափոխել են մասնավոր կլինիկա, որտեղ լուրջ վնասվածքների պատճառով ստիպված են եղել անդամահատել նրա ձեռքը։ Տուժածը ԱՄՆ քաղաքացի էր։
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
4
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



